

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ԱԺ-ում ներկայացրել է ավտոմեքենաների ներմուծման վիճակագրությունը։
«2023թ․-ին մեքենաների ներմուծման ծավալը կազմել է 9000 միավոր, 22 թվականի համեմատ այս ցուցանիշը աճել է 75%-ով, 24թ․-ին ներմուծման ծավալը կազմել է 11793 միավոր, ինչը 23 թվականի համեմատ աճել է արդեն 22%-ով»,-ասել է Գևորգ Պապոյանը՝ հավելելով՝ 2019թ․-ի համեմատ 24թ․-ին 17․6 անգամ ավելի շատ էլեկտրական շարժիչով ավտոմեքենաներ և էլեկտրական շարժիչով փոխադրամիջոցներ են ներմուծվել Հայաստանի Հանրապետություն։
Նրա խոսքով՝ 2025թ․-ին Հայաստան է եկել 16381 միավոր ավտոմեքենա, 7 միավոր ավտոբուս և 2709 միավոր մոտոցիկլետ կամ մոպեդ․ «Այսինքն՝ փաստացի արդեն 19000 հզ․ ավտոմեքենա է այս տարի Հայաստան եկել, ինչը նախորդ տարվա համեմատ բավականին շատ է, և հետևաբար կարող ենք ակնկալել, որ մինչև տարեվերջ կկրկնապատկվի»,-շեշտել է նախարարը և ընգծել, որ ըստ իրենց ռազմավարական տեսլականի՝ մինչև 2030 թվականը պետք է 100 000 էլեկտորմոբիլ ձեռք բերեն։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։…
ՀՀ անվտանգության խորհդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ միասին մասնակցում է…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Ո՞վ…
«Նիկոլ Փաշինյանը փողոց, ժողովուրդ մոբիլիզացնելու ռեսուրս չունի։ Բայց դա չի նշանակում, որ ձայն չունի։ Ձայն…
Ադրբեջանում նավթի արտադրությունը կնվազի։ S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը կանխատեսում է նավթի արտադրության աննշան…
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը տեսանյութ է հրապարակել կից գրելով. Այս թողարկման ընթացքում անդրադարձել եմ Հայաստանի…