

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը գրում է․ «Մենք լավ գիտենք, որ էլեկտրաէներգիա արտադրող և այդ առումով ինքնաբավ երկիր ենք, բայց տեսնենք՝ մեզ ինչ են ասում։
«Տաշքենդում մենք ստորագրել ենք փաստաթուղթ 500 միլիոն եվրո արժողությամբ մի նախագծի մասին։ Սա 500 միլիոն եվրոյի ներդրում է ձեր (խմբ․ նկատի ունի Հայաստանի) էլեկտրացանցը վրացական ցանցի հետ միացնելու համար, և մենք արդեն աշխատում ենք Հայաստան-Թուրքիա էլեկտրացանցի վրա: Ինչո՞ւ, որպեսզի դուք ավելի ու ավելի քիչ կախված լինեք Ռուսաստանից ստացվող էներգիայից»,- Բրյուսելում հայ լրագրողների խմբի հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է Եվրամիության ընդլայնման քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Մարթա Կոսը։
Բոլորին հայտնի է, որ Ռուսաստանը մեզ էլեկտրաէներգիա չի մատակարարում։ Հայաստանը իրեն անհրաժեշտ հիմնական էլեկտրաէներգիան ստանում է ատոմակայանից, ինչպես նաև հիդրոէլեկտրակայաններից ու ջերմաէլեկտրակայաններից։ Սակայն մեզ ամեն գնով ցանկանում են նախ էներգետիկ կախվածության մեջ դնել Թուրքիայից, իսկ արդեն դրանից հետո ստիպել փակել Մեծամորի ԱԷԿ-ը, ինչի մասին մենք բազմիցս խոսել ենք։
Եթե իսկապես ցանկանում եք օգնել, ապա աջակցեք, որպեսզի մեր երկրում կառուցենք երկրորդ ատոմակայանը։
Սա հանցագործություն է Հայոց պետականության, մեր ինքնիշխանության ու ժողովրդի դեմ, իսկ այդ գործընթացին աջակցողները Հայաստանը դնում են էներգետիկ կախվածության մեջ Թուրքիայից»։
Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։…
Ռուսաստանը շահավետ համագործակցություն ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ գրեթե բոլոր ոլորտներում: Մոսկվան մտադիր է…
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է Թեհրանի միջուկային ծրագիրը ստուգելու իր պատրաստակամության մասին՝ համոզվելու համար,…
Քանի որ վերջապես խաղաղություն է հաստատված, կարելի է խոսել վերջին հինգ տարիների մասին՝ էս ծանր…
«Վենսի այցի մասին ամեն ինչ ասվեց, ամեն ինչ գրվեց, և ինչպես օգոստոսի 8-ին, այնպես էլ…
«Հարգելի ժողովուրդ, Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ։ Անվճար ոչինչ չի լինելուն»,- ասուլիսում ասաց առողջապահության…