

ՀՀ կառավարությունը հաստատել է ռազմարդյունաբերության զարգացման հաջորդ եռամյա ծրագիրը՝ 2026–2028 թթ. համար նախատեսելով ավելի քան 150 մլրդ դրամ ֆինանսավորում։ ՊՆ-ն արդեն սկսել է բանակցությունները 30 ընկերությունների հետ, մինչդեռ գործող 2023–2025 թթ. ծրագիրը՝ 171 մլրդ դրամ ծավալով, դարձել է ազգային ռազմարդյունաբերական համալիրի առաջընթացի հիմնասյուն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։
«ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել շարունակել ռազմարդյունաբերության զարգացմանն ուղղված եռամյա պայմանագրերի քաղաքականությունը 2026-2028 թվականների համար նախատեսելով ավելի քան 150 մլրդ ՀՀ դրամ։
ՀՀ պաշտպանության նախարարությունը եռամյա նոր պայմանագրերի շուրջ քննարկումներն արդեն մեկնարկել է 30 ընկերությունների հետ։
Ռազմարդյունաբերության զարգացմանն ուղղված առաջին եռամյա ծրագիրը՝ 2023-2025 թվականների համար 28 ընկերությունների հետ կնքված պայմանագրային ավելի քան 171 մլրդ դրամի չափով, անկյունաքարային է հանդիսացել ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի զարգացման համար»,- գրել է Մխիթար Հայրապետյանը։
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…