

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2018թ.-ի համեմատ թոշակառուների թիվը ՀՀ-ում աճել է 106.697 մարդով՝ 19 տոկոսով։
«Ընդ որում, նաև ինչու եմ մեր աշխատանքից գոհ, որովհետև 2018թ. հունվարին թոշակառուների թիվն ավելի է եղել, քան աշխատողների՝ 555 հազար թոշակառու է եղել, 513 հազար աշխատող։ Այսօր այս ճեղքը մեզ չի բավարարում»,-շեշտել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ նոր տնտեսական քաղաքականության հիմքերից պետք է լինի թոշակառուների տնտեսական ակտիվացումը. «Մեր կանխավարկածը ո՞րն է. մարդը 63-80 տարեկան պետք է տանը նստի՞։ Ո՛չ։ Մարդը աշխատել է, այնքան գիտելիք է կուտակել, որի համար պետք է պայմաններ ստեղծել, որ այդ գիտելիքը կարողանա օգտագործել»,-ընդգծել է վարչապետը և հավելել՝ մի ժամանակ էր 63-ը, 65-ը, 70 տարեկանը ծերություն, եթե մարդը առողջ է։ Նրա խոսքով՝ եթե մարդը առողջ չի, 29 տարեկանն էլ է ծերություն.
«Եթե մարդը առողջ չի, ի՞նչ տարբերություն՝ 29 տարեկան է, 39, 50, թե 55»,-ասել է նա։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։…
ՀՀ անվտանգության խորհդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ միասին մասնակցում է…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Ո՞վ…
«Նիկոլ Փաշինյանը փողոց, ժողովուրդ մոբիլիզացնելու ռեսուրս չունի։ Բայց դա չի նշանակում, որ ձայն չունի։ Ձայն…
Ադրբեջանում նավթի արտադրությունը կնվազի։ S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը կանխատեսում է նավթի արտադրության աննշան…
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը տեսանյութ է հրապարակել կից գրելով. Այս թողարկման ընթացքում անդրադարձել եմ Հայաստանի…