

Մոսկվան պատրաստակամություն է հայտնում կարգավորելու հարաբերությունները Թբիլիսիի հետ, սակայն այս փուլում չի տեսնում քաղաքական երկխոսությունը վերսկսելու հիմքեր։ Ինչպես փոխանցում է APA-ի տեղական բյուրոն, այս մասին «Իզվեստիա» թերթին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Նշվում է, որ հիմնական անհամաձայնությունը կապված է Ցխինվալի տարածաշրջանի և Աբխազիայի վերաբերյալ Վրաստանի դիրքորոշման հետ։
«Չնայած դրան, Ռուսաստանը պատրաստ է քայլեր ձեռնարկել Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Գնդակը Վրաստանի դաշտում է, և մենք կարծում ենք, որ Թբիլիսին պետք է ավելի շատ հետաքրքրված լինի այս խնդրով, քան որևէ մեկը»,– նշել է նախարարությունը։
Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն, անդրադառնալով այս հայտարարությանը, նշել է, որ Ռուսաստանը պետք է դուրս բերի իր զորքերը օկուպացված տարածքներից և ճանաչի Վրաստանի տարածքային ամբողջականությունը, եթե ցանկանում է ունենալ նորմալ դիվանագիտական հարաբերություններ։
Նրա խոսքով՝ Վրաստանի շահագրգռվածությունը օկուպացիայի դադարեցումն ու տարածքային ամբողջականության վերականգնումն է։
«Ռուսաստանը խոչընդոտում է այս գործընթացին, հենց Ռուսաստանն է վրացական տարածքների օկուպանտը։ Ռուսաստանը պետք է դուրս բերի իր զորքերը և ճանաչի մեր տարածքային ամբողջականությունը։ Սա մեր պատասխանն է, և Ռուսաստանը վաղուց գիտի դա»,– ասել է Սամխարաձեն։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։…
ՀՀ անվտանգության խորհդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ միասին մասնակցում է…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Ո՞վ…
«Նիկոլ Փաշինյանը փողոց, ժողովուրդ մոբիլիզացնելու ռեսուրս չունի։ Բայց դա չի նշանակում, որ ձայն չունի։ Ձայն…
Ադրբեջանում նավթի արտադրությունը կնվազի։ S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը կանխատեսում է նավթի արտադրության աննշան…
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը տեսանյութ է հրապարակել կից գրելով. Այս թողարկման ընթացքում անդրադարձել եմ Հայաստանի…