

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․
Որպեսզի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՀԱԿ-ի շուրջ ամեն «քուջուջ անողի» չպատասխանեմ, ներկայացնում եմ Սահմանադրական դատարանում 2001թ. մարտի 30-ին ղարաբաղյան կարգավորման հարցով «Գերագույն խորհուրդ» ՀԿ նախագահ Ռուբեն Թորոսյանի նախաձեռնած քննարկումներին իմ ելույթի այս հատվածը. «Ի վերջո, ես կարծում եմ, որ սխալ է, երբ ներկայիս իշխանությունները քննադատում են նախորդ իշխանություններին, նախադեպ ստեղծելով, որ վաղն էլ մի երրորդ իշխանություն քննադատի երկուսին:
Կարծում եմ այս (ղարաբաղյան կարգավորման) հարցում կարելի է, պետք է խստորեն պահպանվի հաջորդայնության սկզբունքը: Ամեն դեպքում նախորդ իշխանությունների օրոք լուծվել է Ղարաբաղի անվտանգության հարցը, խնդիրը լուծվել է ռազմականորեն եւ, թվում է, ներկա եւ գալիք սերունդները պետք է կարողանան այն բերել իրավական տեսքի»: Չեմ ուզում հիշեցնել, թե այդ նույն տարում ինչ «հարցեր էին լուծում» այսօր առաջին նախագահի եւ ՀԱԿ-ի անունից եթերներում իրենց «ճղող քաղգործիչները»:
Հ. Գ. Շնորհակալություն պարոն Ռուբեն Թորսյանին, ով հրատարակել է այս ելույթը, պահպանել եւ փոխանցել ինձ: Շնորհակալություն պարոն Կարեն Միրզոյանին, ով արհեստական բանականության օգնությամբ տեքստի լուսապատճենը «վերծանել է»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։…
ՀՀ անվտանգության խորհդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ միասին մասնակցում է…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Ո՞վ…
«Նիկոլ Փաշինյանը փողոց, ժողովուրդ մոբիլիզացնելու ռեսուրս չունի։ Բայց դա չի նշանակում, որ ձայն չունի։ Ձայն…
Ադրբեջանում նավթի արտադրությունը կնվազի։ S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը կանխատեսում է նավթի արտադրության աննշան…
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը տեսանյութ է հրապարակել կից գրելով. Այս թողարկման ընթացքում անդրադարձել եմ Հայաստանի…