Լրահոս 24/7

«Եթե թույլ տանք ՌԴ-ին հաղթող դուրս գալ պատերազմից, մենք բոլորս կպարտվենք». Չեխիայի նախագահ

Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանի հաղթանակը պարտություն կլինի ամբողջ Արևմուտքի համար։ Ինչպես հաղորդում է РБК-Украина-ն, այս մասին Չեխիայի նախագահ Պյոտր Պավելը հայտարարել է The Sunday Times-ին տված հարցազրույցում: Նա համեմատեց Արևմուտքի ներկայիս պահվածքը Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին խաղաղեցման քաղաքականության հետ։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև գաղտնի բանակցությունների մասին վերջին հայտարարությունները, մասնավորապես՝ ուկրաինական տարածքների հանձնման մասին, վտանգավոր կերպով հիշեցնում են 1938 թվականի Մյունխենյան համաձայնագիրը:

«Եթե մենք թույլ տանք Ռուսաստանին հաղթող դուրս գալ այս հակամարտությունից, մենք բոլորս կպարտվենք», – ընդգծել է Չեխիայի նախագահը:

Պավելը վստահ է, որ Արևմուտքը չի դավաճանում Ուկրաինային այնպես, ինչպես ժամանակին դավաճանել է Չեխոսլովակիային, բայց ցույց է տալիս «չցանկանալ պաշտպանել այն սկզբունքները, որոնք իբր պաշտպանում է»։

Միևնույն ժամանակ Պավելը խոստովանել է, որ պատերազմի ավարտից հետո Եվրոպան Մոսկվայի հետ անվտանգության նոր պայմանագրի կարիք կունենա, ինչպես 1975 թվականի Հելսինկյան համաձայնագրերը: Բայց միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանը կճանաչի բոլոր պետությունների տարածքային ինքնիշխանությունը և կհամաձայնի սահմանափակել սեփական ագրեսիվ գործունեությունը։

«Մենք պարզապես չենք կարող թույլ տալ Ուկրաինային պարտվել», – ընդգծել է նա:

Հիշեցնենք, որ երկուշաբթի՝ դեկտեմբերի 8 – ին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կմեկնի Լոնդոն՝ հանդիպելու եվրոպական առաջնորդների՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիրա Սթարմերի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ՝ քննարկելու Ուկրաինայի միջազգային համակարգման և աջակցության հիմնական հարցերը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդգծել է, որ Եվրոպայի և ԱՄՆ-ի միասնությունը խիստ կարևոր է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության հաստատման համար՝ նշելով, որ դաշնակիցների միջև անվստահություն չկա և անհրաժեշտ է շարունակել համատեղ աշխատանքը:

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

16 minutes ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

1 hour ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

3 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

4 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

5 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

5 hours ago