Լրահոս 24/7

«3+3»-ի նախարարական հանդիպման վայրի վերաբերյալ քննարկումները կշարունակվեն. ԱԳՆ

«3+3»-ի ձևաչափով նախարարական հաջորդ հանդիպման վայրի վերաբերյալ փոխադարձաբար ընդունելի լուծում գտնելու ուղղությամբ քննարկումները կշարունակվեն, «Ազատությանն» ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

Բաքուն երեկ վերահաստատել է այս ձևաչափով հերթական հանդիպումը հյուրընկալելու պատրաստակամությունը: Արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ընդգծել է, որ Հայաստանն այն մերժելու որևէ պատճառ չունի։

«Ինչպես արձանագրված է «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի երրորդ հանդիպման համատեղ կոմյունիկեում, նախարարական հաջորդ հանդիպման վայրն ու ամսաթիվը կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով։ Ընդհանուր ընկալմամբ՝ այդ հանդիպումը պետք է անցկացվի Երևանում կամ Բաքվում։ Փոխադարձաբար ընդունելի լուծում գտնելու ուղղությամբ քննարկումները կշարունակվեն, պայմանավորվածության լինելու դեպքում կտեղեկացնենք», – նշել է Անի Բադալյանը:

Այդ ձևաչափի շրջանակներում տեղի է ունեցել երեք հանդիպում՝ Ռուսաստանում, Իրանում և վերջինը՝ 2024 թվականին Թուրքիայում։

«3+3»-ը ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած և Ռուսաստանի աջակցությունը ստացած տարածաշրջանային համագործակցության ձևաչափ է։ Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը։ Վրաստանը հայտարարել է, որ հարթակին չի միանում Ռուսաստանի հետ հակասությունների պատճառով։

Թուրքիայում այս ձևաչափով հանդիպմանը Մոսկվան, Անկարան ու Թեհրանը Երևանին ու Բաքվին կոչ էին արել խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքն այդ հարթակում ավարտել: Երևանը, սակայն, նպատակահարմար չէր գտել այդ առաջարկը:

Թիվ 1

Recent Posts

Ավանեսյանին Բաքվում դատապարտել են 16 տարվա ազատազրկման

Բաքվի դատարանն օկուպացված Ստեփանակերտում իբր զինված սադրանք պլանավորելու համար Կարեն Ավանեսյանին դատապարտել է 16 տարվա…

4 hours ago

ԽՍՀՄ-ում կոմսոմոլը եղել է ՊԱԿ-ի դարբնոց. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «Զավե՞շտ…

4 hours ago

Չինաստանը մեծապես շահել է Թրամփի քաղաքականությունից․ FP

Չինաստանը այն երկրներից մեկն է, որն ամենաշատն է օգտվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունից, գրում…

4 hours ago

Հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը և փոփոխումը կիրականացվի թվային համակարգով

2026 թ. հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը և փոփոխումը կիրականացվի բացառապես թվային համակարգով։ Այս…

5 hours ago

Ռուսաստանն ունի կոշտ արձագանքման ծրագիր Արևմուտքում ակտիվների առգրավման դեպքում․ Նովակ

Ռուսաստանը մշակել է Արևմուտքում սառեցված ակտիվների հնարավոր առգրավմանը արձագանքելու ծրագիր, և այն կիրականացվի անհրաժեշտության դեպքում,…

5 hours ago

Պետբյուջեն մրցանակների ֆոնդ չէ, պայմանագիր է քաղաքացու հետ. Բաբաջանյան

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը սոցցանցի իր էջում գրել է. «Պետբյուջեն մրցանակների ֆոնդ չէ։…

6 hours ago