

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով հայտարարություններին, թե իշխանությունները պատրաստվում են կենսաթոշակային տարիքը բարձրացնել:
«Հերթական նորաթուխ «փորձագետը» արդեն ավանդական դարձած հիբրիդային հարձակումների շրջանակներում livenews-ի եթերում հերթական սուտն է հրամցնում հասարակությանը, թե իբր մենք պատրաստվում ենք բարձրացնել կենսաթոշակային տարիքը։ Ու դա անում է դեմքի այնպիսի լրջությամբ, իր կողմից հորինված փաստարկների այնպիսի գերդոզավորմամբ, որ սկսում ես զարմանալ վերջինիս դերասանական հմտությունների վրա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս օրերս Կառավարության նիստի ընթացքում անդրադարձավ այս թեմային` հստակ նշելով, որ նման հարց չի քննարկվում:
Չեմ զլանա նորից ասելս հերթական անամոթ սուտն է օրը ցերեկով»,- գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը:
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…