

Խաղաղության գործընթացի շրջանակներում կա երեք փաստաթուղթ, որոնք քննարկվում են ԱՄՆ-ի և եվրոպացիների հետ, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
«Կա 20 կետից բաղկացած շրջանակային փաստաթուղթ, որն անընդհատ փոփոխվում է։ Երկրորդ փաստաթուղթը վերաբերում է անվտանգության երաշխիքներին, երրորդը՝ Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնմանը»,- ասել է նա։
Նա ընդգծել է, որ Ուկրաինան և նրա եվրոպացի գործընկերներն ավարտին են հասցնում խաղաղության նոր ծրագիրը և պատրաստվում են այն ներկայացնել Միացյալ Նահանգներին չորեքշաբթի օրը։
Զելենսկին պատասխանել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն դիտարկմանը, որ ժամանակն է Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու և որ «նրանք օգտագործում են պատերազմը՝ ընտրություններից խուսափելու համար»։
«Այն միտքը, որ Ուկրաինայում ընտրություններ չեն անցկացվում, քանի որ ես կառչած եմ նախագահի պաշտոնից, լիովին ոչ ադեկվատ պատմություն է։ Ես պատրաստ եմ ընտրությունների»,- ասել է Զելենսկին։Նրա խոսքով՝ ընտրությունների անցկացման հետ կապված կա «երկու հարց»։
«Նախևառաջ՝ անվտանգությունը։ Ինչպե՞ս կարող ենք դրանք անցկացնել։ Ինչպե՞ս կարող ենք դա անել կրակի տակ, հրթիռների տակ։ Մեր զինված ուժերի վերաբերյալ։ Հարցն այն է՝ ինչպե՞ս կքվեարկեն նրանք։ Եվ երկրորդ հարցն ընտրությունների անցկացման օրինականության օրենսդրական հիմքն է։ Եվ քանի որ այս հարցը այսօր բարձրացնում են ԱՄՆ նախագահը և մեր գործընկերները, ես շատ կարճ կպատասխանեմ՝ ես պատրաստ եմ ընտրություններին»,- ասել է նա և հավելել, որ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու հարցն «ուկրաինացի ժողովրդի հարցն է, այլ ոչ թե այլ երկրների ժողովուրդների»։
Ուկրաինայի նախագահը նաև խնդրել է Միացյալ Նահանգներին՝ Եվրոպայի հետ համատեղ, ապահովել ընտրություններում քվեարկության անվտանգությունը։
«Եթե դա արվի, Ուկրաինան կկարողանա ընտրություններ անցկացնել 60 օրվա ընթացքում»,- հավելել է Զելենսկին։
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…