

Դոհայում Euronews-ին տված բացառիկ հարցազրույցում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը և Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը պատմել են, թե ինչպես է սկսվել խաղաղության գործընթացը, և այն մասին, թե ինչ ընդհանուր ապագայի պետք է ձգտեն կողմերը։
Գրիգորյանը Euronews-ին ասել է, որ «առաջնորդները մտածում էին, թե ինչպես խաղաղություն և կայունություն բերել տարածաշրջան», ինչը հանգեցրել է խաղաղության ինստիտուցիոնալացման քննարկումներին։
«Բոլոր հակամարտություններում կողմերը միմյանց չեն վստահում։ Բայց մենք աշխատում ենք դրա վրա։ Ինչպես հայտնի երգում է ասվում՝ դա ևս մեկ աղյուս է պատի մեջ՝ արտահայտության դրական իմաստով։ Մենք աշխատում ենք դրա վրա՝ փորձելով կառուցել վստահության պատ, փորձելով շարժվել այս ուղղությամբ», – հավելել է Գրիգորյանը։
Ադրբեջանի ներկայացուցիչը հավելել է, որ համատեղ խաղաղության գործընթացը «հաջողության պատմություն է հակամարտությունների և պատերազմների համաշխարհային համատեքստում»։ Քանի որ «հակամարտության այս գլուխը փակվել է, և իրական խաղաղություն է հաստատվել տեղում», Ադրբեջանն ու Հայաստանը ձեռնամուխ են լինում տարածաշրջանում լայնածավալ տնտեսական զարգացմանը՝ երկու երկրների ընդհանուր բարօրության համար։
«Մենք վստահ ենք, որ տարածաշրջանային տնտեսական նախագծերի իրականացումը կբարձրացնի փոխկախվածությունը և կամրապնդի խաղաղությունը, ինչպես նաև տնտեսական օգուտ կբերի երկու հասարակություններին», – Հաջիևին հավելել է Գրիգորյանը։
«Մենք շարժվում ենք այս ուղղությամբ, և դրա ապացույցն այն է, որ Հիքմեթի հետ մենք նստած ենք ձեր ստուդիայում՝ Դոհայում», – շեշտել է Գրիգորյանը Euronews-ին տված հարցազրույցում։
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…