Լրահոս 24/7
10.12.2025

Նպատակն է՝ դարձնել ՀՀ-ն այնպիսի երկիր, որտեղ մարդու իրավունքները ամբողջությամբ պաշտպանված կլինեն. Ալեն Սիմոնյան

Նպատակն է՝ դարձնել ՀՀ-ն այնպիսի երկիր, որտեղ մարդու իրավունքները ամբողջությամբ պաշտպանված կլինեն. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի եւ Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից կազմակերպված «Էթիկական չափորոշիչները իրավահավասարության եւ հակախտրականության երաշխավորման ոլորտում» միջազգային համաժողովին եւ հանդես եկել ելույթով:

«Նախ շնորհավորում եմ մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ: Դեկտեմբերի 10-ը բոլորիս հիշեցնում է այն հիմնական արժեքների պաշտպանության մասին, որոնց վրա կառուցվում է ժամանակակից ժողովրդավարական հասարակությունը՝ մարդկային արժանապատվություն, ազատություններ, հավասարություն: Պետք է արձանագրենք, որ մարդու իրավունքների պաշտպանությունը ոչ միայն պետության պարտականությունն է, այլեւ հանրային համերաշխության հատուկ բաղադրիչը:

Ազգային ժողովը, որպես ժողովրդավարական պետության բարձրագույն օրենսդիր մարմին, կարեւոր առաքելություն ունի մարդու իրավունքների պաշտպանության հարցում: Մենք շարունակում ենք հետեւողականորեն կատարելագործել մարդու իրավունքների ոլորտին առնչվող օրենսդրությունը:

Բացի այդ, պարտավոր ենք երաշխավորել, որ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ առանձնահատկություններից, հնարավորություն ունենա լիարժեք օգտվելու իր իրավունքներից ու ազատություններից:

Այս համատեքստում ուզում եմ արձանագրել, որ «Իրավահավասարության ապահովման եւ խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի նախագիծը գտնվում է ակտիվ քննարկման փուլում: Օրենքի ընդունումից հետո վերոնշյալ գործառույթները վերապահվելու են հենց Մարդու իրավունքների պաշտպանին, ինչը էապես կընդլայնի ՄԻՊ-ի գործառույթները ու հնարավորություն կտա առավել համակարգված արձագանքել անհավասարության դեպքերին:

Նշվածը, սակայն, միայն մի մարմնի աշխատանք չէ: Այն պահանջում է համատեղ գործունեություն` ինչպես քաղաքացիական հասարակության ու միջազգային կառույցների, այնպես էլ պետական մարմինների մասնակցությամբ:

Մենք պատրաստ ենք շարունակել բարեփոխումների ուղին՝ ամրապնդելով էթիկական չափորոշիչները եւ առավել հստակ մեխանիզմներ սահմանել իրավահավասարության ապահովման համար:

Կոչ եմ անում բոլոր դերակատարներին՝ շարունակել համատեղ ջանքերը՝ կառուցելու հարգանքի, ներառականության եւ արդարության վրա հիմնված հասարակություն եւ պետություն: Այդ ճանապարհին մենք ունենք մեկ ընդհանուր նպատակ՝ դարձնել Հայաստանը այնպիսի երկիր, որտեղ մարդու իրավունքները ամբողջությամբ պաշտպանված կլինեն՝ երբեք ու որեւէ պարագայում կասկածի տակ չդրվելու երաշխիքով»։

Լրահոս
Իրանում բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է 3117 մարդ
19:37
Իրանում բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է 3117 մարդ
Թրամփը Իրանի միջուկային խնդրի լուծման մի քանի տարբերակ է դիտարկում. Axios
18:15
Թրամփը Իրանի միջուկային խնդրի լուծման մի քանի տարբերակ է դիտարկում. Axios
Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ
16:55
Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ
Վրաստանը սիմվոլիկ սակագին է սահմանել Ադրբեջանից Հայաստան եկող նավթամթերքի համար
16:07
Վրաստանը սիմվոլիկ սակագին է սահմանել Ադրբեջանից Հայաստան եկող նավթամթերքի համար
Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով
14:02
Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով
Պահովագրության համակարգի երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի․ Ավանեսյան
13:49
Պահովագրության համակարգի երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի․ Ավանեսյան
Իրանը պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Զաքարյան
13:15
Իրանը պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Զաքարյան
Ռուբեն Վարդանյանը ձայնային հաղորդագրություն է թողել Բաքվի դաժան «դատավճռից» հետո
12:36
Ռուբեն Վարդանյանը ձայնային հաղորդագրություն է թողել Բաքվի դաժան «դատավճռից» հետո
Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»
17:04
Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»
Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան
16:55
Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան
Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն
16:43
Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն
Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ
16:34
Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ
Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան
16:18
Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան
Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ
16:00
Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ
​Հայաստանը պետք է դիտարկի Գազա խաղաղապահներ ուղարկելու նպատակահարմարությունը. Սոսի Թաթիկյան
15:40
​Հայաստանը պետք է դիտարկի Գազա խաղաղապահներ ուղարկելու նպատակահարմարությունը. Սոսի Թաթիկյան