Լրահոս 24/7

Հենց Լուսավորչի և Օձնեցու գահին հավատարիմ մնալու առաքելության գիտակցումով Վեհափառը մնում է անդրդվելի. Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Եվ Գրիգոր Լուսավորիչը, եւ Հովհան Օձնեցին կաթողիկոսական գահը թողել են կամավոր, այլ ոչ աշխարհիկ իշխանության պահանջով։

Վերջին օրերին հրապարակ է նետվում մի կեղծ թեզ, ըստ որի Վեհափառի «հանգստի կոչվելու» կամ հրաժարական տալու մեջ արտառոց բան չկա, քանի որ նույնիսկ Գրիգոր Լուսավորիչն ու Հովհան Օձնեցին են հեռացել կաթողիկոսական գահից։

Լավ, չեք ամաչո՞ւմ նման մանիպուլյացիա անելով։

Գրիգոր Լուսավորչին կամ Հովհան Օձնեցուն աշխարհիկ իշխանությունն ավազանի անունով ե՞րբ է դիմել։

Որեւէ իշխանավոր Լուսավորչի ու Օձնեցու հրաժական չի պահանջել։

Եվ Լուսավորիչը, եւ Օձնեցին կաթողիկոսական գահից հեռացել են սեփական նախաձեռնությամբ։

Հենց Լուսավորչի ու Օձնեցու գահին հավատարիմ մնալու առաքելության գիտակցումով Գարեգին Բ Վեհափառը մնում է անդրդվելի ու չի տրվում սադրանքների։

Աստված պահապան մեր Եկեղեցուն ու Վեհափառին։

Սա էլ կանցնի…»:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

5 minutes ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

14 minutes ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

26 minutes ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

35 minutes ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

51 minutes ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

1 hour ago