Լրահոս 24/7

Սիդնեյում տեղի է ունեցել ծանր ահաբեկչական հարձակում

Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում տեղի է ունեցել ծանր ահաբեկչական հարձակում։ Բոնդայ լողափում, որտեղ կազմակերպված էր հրեական Հանուկա տոնակատարություն, զինված անձինք կրակ են բացել խաղաղ բնակիչների ուղղությամբ։

Նախնական տվյալներով՝ զոհվել է 12 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ Տուժել է ևս 12 քաղաքացի։ Վիրավորների թվում է Իսրայել–Ավստրալիա հրեական խորհրդի նախագահը և Միջազգային իրավական ֆորումի նախկին ղեկավար Արսեն Օստրովսկին։ Նա ստացել է գլխի հրազենային վնասվածք և, իր հաղորդմամբ, գտնվում է կայուն վիճակում։

Ավստրալիայի իրավապահ մարմինները դեպքը որակել են որպես ահաբեկչական հարձակում՝ հակասեմիտական շարժառիթով։ Կրակոցները հնչել են միջոցառման ընթացքում, երբ լողափում գտնվել են ընտանիքներ, երեխաներ և զբոսաշրջիկներ։ Ըստ պաշտոնական աղբյուրների՝ արձակվել է շուրջ 50 կրակոց։

Հարձակվողներից մեկը վնասազերծվել է ոստիկանության կողմից դեպքի վայրում, մյուսը ձերբակալվել է ծանր վիճակում։ Տարածքում իրականացվում են հակաահաբեկչական և օպերատիվ քննչական գործողություններ։

Դեպքի ընթացքում քաղաքացիական միջամտության արդյունքում մեկ անձ կարողացել է զինաթափել հարձակվողներից մեկին՝ կանխելով հնարավոր նոր զոհերը։ Նրա անունը Ահմեդ ալ-Ահմեդ է։ Նրա գործողությունները բարձր են գնահատվում իրավապահների կողմից։

Ըստ իրավապաշտպան կառույցների տվյալների՝ 2024 թվականի հոկտեմբերից մինչև 2025 թվականի սեպտեմբերը Ավստրալիայում գրանցվել է 1 654 հակասեմիտական միջադեպ։ Վերջին ահաբեկչությունը տեղի է ունենում այդ վտանգավոր միտումների խորացման ֆոնին։

Դեպքը դատապարտվել է միջազգային հանրության կողմից։ Ավստրալիայի իշխանությունները հայտարարել են հրեական համայնքների անվտանգության լրացուցիչ միջոցառումների կիրառման մասին։

Սիդնեյում տեղի ունեցած ահաբեկչությունը հերթական անգամ ցույց է տալիս, որ կրոնական և ազգային հողի վրա ատելության դրսևորումները շարունակում են լուրջ սպառնալիք հանդիսանալ նույնիսկ այն երկրներում, որոնք երկար տարիներ դիտարկվել են որպես անվտանգ և հանդուրժող հասարակություններ։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

5 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

6 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

9 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

9 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

10 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

10 hours ago