

«Քաղաքական ուժը, որն ասում էր Արցախը թոկ է, մեր անկախությանը խոչընդոտն է, հիմա, պարզվում է, սրտի ցավով ասում է՝ այնտեղ հեղաշրջում տեղի ունեցավ։ Բա հեղաշրջվածն ինչո՞ւ չէր բողոքել, որ իրեն շրջել են, ոնց որ թե ինքն էլ դեմ չէր շրջվելուն»,- ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ արձագանքելով ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի մինչ այդ արած հայտարարությանը, թե ընդդիմությունը ժամանակին ողջունեց Արցախում հեղաշրջումը, որից օրեր անց հանձնվեց այն։
Կոնջոյանը նաև հայտարարել էր, թե ընդդիմությունը դեմ է, որ իշխանությունը վարկ է վերցրել զենք գնելու համար։
«Մենք չենք ասում, թե ինչու եք վարկ վերցրել զենք առնելու համար, չենք ասում, թե ինչու եք զենքի վրա շատ փող ծախսում, մեք ասում ենք, որ ավելի քիչ է ծախսվում, քան պետք է։ Բայց վեր կենալ ասել՝ 8 մլրդ դոլար վարկ ենք վերցրել և 8 մլդ-ի զենք ենք առել, բա ճանապարհ ինչի հաշվին եք կառուցել։ Ակնհայտ է չէ, որ 8 մլրդի զենք չեք առել։ Ակնհայտ է, որ այն ուղղակի մանիպուլյացիա է եղել»,- ասաց Խաչատրյանը։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X սոցիալական ցանցում գրառում է կատարել երկրում վերջերս տեղի…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է քննարկել առաջարկ, որը թույլ կտա Իրանին սիմվոլիկ միջուկային…
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի…
Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…
ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…
Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…