

Որևէ նոր մանրամասն ի հայտ չի եկել: TRIPP-ը ինչպես կար, շարունակում է մնալ ենթակառուցվածքային նախագիծ, որոշ առումով՝ բիզնես-նախագիծ: Այն հայ-ամերիկյան երկկողմ նախագիծ է: Այդ նախագծում որևէ անվտանգային բաղադրիչ չկա, դրա նպատակն է Հայաստանում ենթակառուցվածքների զարգացումը, նաև տարածաշրջանային ապաշրջափակման համատեքստում: Այդ մասին լրագրողներին ասաց ԱԺ արտաքին հարաբեությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ պատասխանելով Իրանից հնչող մտահգությունների վերաբերյալ լրագրողի դիտարկմանը:
«Իրանի մեր գործընկերների հետ միշտ տարբեր մակարդակներում հաղորդակցություն կա: Դուք հիշում եք նաև, որ ավելի վաղ շրջանում, երբ նախագիծը նոր էր ներկայացվել, Իրանի ԱԳ նախարարը և այլ պաշտոնյաներ հանդես եկան հայտարարություններով՝ ասելով, որ իրենց անհանգստությունները փարատված են, և եթե լինում է որևէ անհանգստություն, ՀՀ-ն օպերատիվ կերպով արձագանքում է:
Եղել է հայտարարություն, կխոսենք, կհասկանանք՝ ինչն է խնդիրը, և կհարթվի: Իրանի հետ մենք շատ լավ քաղաքական երկխոսություն ունենք, և մեր հարաբերությունները չեն կարող որևէ կերպ ստվերվել որևէ նախագծի պատճառով»,- նշեց Խանդանյանը:
Ինչ վերաբերում է իրանական ընկերությունների ներգրավմանը ճանապարհների կառուցմանը, ապա պատգամավորն ասաց. «Այս պահին նման հարցեր չեն քննարկվում, որովհետև այս պահին քննարկվում է իրավական շրջանակը ՀՀ և ԱՄՆ-ի միջև պայմանագրի և կոնսորցիումի ստեղծման վերաբերյալ, այնուհետև բոլոր հարցերը ՀՀ-ի և ԱՄՆ-ի՝ կոնկրետ TRIPP նախագծի վերաբերյալ կոնսենսուսով կորոշվեն: Բայց նշեմ, որ Իրանը այլ ենթակառուցվածքային նախագծում ներգրավված կլինի Հայաստանում, օրինակ՝ Սյունիքի մարզում Հյուսիս-հարավի շինարարության հատվածում»:
Խանդանյանը շեշտեց, որ Հայաստանում չի կարող լինել ՆԱՏՕ-ի ներկայություն, որովհետև Հայաստանը որևէ հավակնություն չունի ՆԱՏՕ-ին անդամակցելու:
«Հայաստանը ունի ՆԱՏՕ-ի հետ համագործակցության որոշակի շրջանակ, որը չի ենթադրում ՆԱՏՕ-ի ֆիզիկական ներկայություն ՀՀ-ում: TRIPP-ի համատեքստում դրա մասին խոսելը նպատակահարմար չէ»,- ասաց Սարգիս Խանդանյանը:
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…