Մի նամակը 7 հոգով չեն հասկանում․ Սուքիասյանը ճշտեց, թե երբ է լինելու զոնայավորումը

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը Ազգային ժողովի արտահերթ նիստում ներկայացրեց մինչև 2021թ․ օդային լուսանկարների իրականացումը, կառուցված ինքնակամ շինությունների հետ կապված հարցը, որոնք օրենսդրական փոփոխությունների արդյունքում պետք է կառուցապատողների կողմից հաշվառվեին, սակայն ինչ-ինչ պատճառներով չեն հաշվառվել, և բովանդակային առումով բաց են թողնվել այն ժամկետները, որոնք սահմանված էին տարբեր բնակավայրերի համար։

Ըստ այդմ՝ օրենսդրական փաթեթ է նախաձեռնվել, որը մեկ տարի ժամկետով՝ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը, կտա հնարավորություն քաղաքացիներն՝ հաշվառելու իրենց ինքնակամ կառույցները։

Թեմայի վերաբերյալ հարց ուղղեց ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ հետաքրքրվելով, թե արդյոք դրանք մտնում են 60-րդ հոդվածի մեջ՝ հաշվի առնելով, որ ՀՀ-ում շատ նման տարածքներ կան։

«Ընդհանրապես, 60-րդ հոդվածի կարգերն էլ պետք է դիտենք, որովհետև ժամանակին այդ կարգավիճակը տվել են, բայց այսօր որ նայում ենք, այս շուկայական հարաբերություններում, պայմանագրային մասում մարդիկ կարողանան կառուցել, և շինությունը այլ կարգավիճակ ունենա»,- նշեց նա։

Պատգամավորը նաև շեշտեց, որ դիմում են կամ մի նամակ են ուղարկում, 7 հոգով կարդում են, չեն հասկանում։

«Երբ ենք մենք զոնինգ ունենալու, որ անձից կախված չլինի, դուք շղթայի մի մասն ենք»,- նշեց Սուքիասյանը։

Նա նշեց, որ այս ամենի պատճառով մարդիկ խնդիրների մեջ են ընկնում, և այս խնդիրը պետք է շատ արագ լուծել։

Թիվ 1

Recent Posts

Իրանում բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է 3117 մարդ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X սոցիալական ցանցում գրառում է կատարել երկրում վերջերս տեղի…

26 minutes ago

Թրամփը Իրանի միջուկային խնդրի լուծման մի քանի տարբերակ է դիտարկում. Axios

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է քննարկել առաջարկ, որը թույլ կտա Իրանին սիմվոլիկ միջուկային…

2 hours ago

Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի…

3 hours ago

Վրաստանը սիմվոլիկ սակագին է սահմանել Ադրբեջանից Հայաստան եկող նավթամթերքի համար

Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…

4 hours ago

Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով

ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…

6 hours ago

Պահովագրության համակարգի երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի․ Ավանեսյան

Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…

6 hours ago