

Մեղրիի զորամասի մասին կեղծ հայտարարությունը հիբրիդային հարձակման մասին է, ԱԺ-ում այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Սա լուրջ մարտահրավեր է պետության անվտանգության համար, ավել բան չեմ կարող ասել, պարզապես կարող եմ ասել, որ այն, ինչ տեղի է ունենում, ոչ միայն դատապարտելի է, այլև ամոթ է ուսադիր կրող մարդու համար»,- ընդգծել է Պապիկյանը։
Հիշեցնենք՝ ԶՈւ պահեստազորի փոխգնդապետ Նաիրա Գևորգյանը հայտարարել էր, թե, իբր, Մեղրիի զորամասի ուղղությամբ արձանագրվել է ներթափանցման փորձ, վերադասի կողմից էլ չկրակելու հրահանգ է տրվել։
Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանն արձագանքել էր այս հայտարարությանը՝ Նաիրա Գևորգյանին համարելով «ԶՈւ-ում, մեղմ ասած, անփառունակ ծառայությամբ «աչքի ընկած» անձ»։
«ԶՈւ-ում, մեղմ ասած, անփառունակ ծառայությամբ «աչքի ընկած» անձի հայտարարությունը ոչ միայն ապատեղեկատվություն է, այլև ՀՀ-ի, նրա պետական ինստիտուտների ու բանակի դեմ ուղղված տեղեկատվական գրոհի հերթական անհաջող ու ձախողված փորձ:
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…