Լրահոս 24/7

Կայա Կալասի ՀՀ-ի ներքին գործերին ուղիղ և անթաքույց միջամտություն է. Իշխան Սաղաթելյան

Կայա Կալասի հայտարարությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործերին ուղիղ և անթաքույց միջամտություն է, որն ունի հստակ քաղաքական նպատակներ: Նման համոզմունք է հայտնել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։

Նա մանրամասնել է, թե որոնք են այդ նպատակները.

ա) տարբեր պատրվակներով հող նախապատրաստել նախընտրական շրջանում ընդդիմադիր քաղաքական ուժերի գործունեությունը սահմանափակելու, ճնշելու կամ չեզոքանցնելու համար,

բ) ազդել Հայաստանի քաղաքացիների ընտրական կամքի և նախընտրությունների վրա։

«Փաստացի, Եվրամիության ներկայացուցիչը հայտարարում է, որ ամենազգայուն փուլում միջամտելու է Հայաստանի ներքաղաքական գործընթացներին՝ ուղղակիորեն ազդելով իշխանության ձևավորման վրա՝ չհարգելով ՀՀ քաղաքացիների ինքնուրույն ընտրելու իրավունքը։ Սա արվում է բացահայտ և առանց քողարկման։

Մենք սա գնահատում ենք որպես ծայրահեղ վտանգավոր գործընթացի սկիզբ, որը կարող է լրջագույն հարված հասցնել Հայաստանի քաղաքական համակարգին ընդհանրապես՝ անկախ քաղաքական դիրքորոշումներից։ Հենց նման հայտարարություններն են կանաչ լույս վառում ապօրինությունների, բռնությունների և քաղաքական հետապնդումների համար։

Ուստի, կոչ ենք անում Հայաստանի բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերին հստակ և հրապարակային դիրքորոշում արտահայտել նման հայտարարությունների և գործընթացների վերաբերյալ՝ կանխելու մեր ներքին գործերին միջամտությունները, հնարավոր ճնշումները, բռնությունները և քաղաքացիների կամքի խեղաթյուրման փորձերը։

Հայաստանում իշխանության ձևավորման միակ սուբյեկտը հայ ժողովուրդն է, և որևէ արտաքին միջամտություն ուղիղ հարված է մեր ինքնիշխանությանը»,-նշել է Սաղաթելյանը։

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

15 minutes ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

32 minutes ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

37 minutes ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

50 minutes ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

1 hour ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

1 hour ago