

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում նկատելի է զգալի առաջընթաց, և այդ դինամիկան պահպանելու պարագայում հնարավոր կլինի տարածաշրջանում ձևավորել նոր, առավել ինտեգրված ու կանխատեսելի միջավայր, որը բացառիկ կարևորություն կունենա ինչպես Հայաստանի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար։ Իրանում ՀՀ դեսպանության փոխանցմամբ՝ Tasnim գործակալությանը տված հարցազրույցում ասել է Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը:
«Վերջին շրջանում մենք իսկապես ականատես ենք եղել Հայաստան-Թուրքիա շփումների ակտիվացմանը։ Այդ շփումները տեղի են ունենում գրեթե բոլոր մակարդակներում՝ երկու երկրների ղեկավարների, ԱԳ նախարարների և հատուկ ներկայացուցիչների, ինչպես նաև արտաքին քաղաքական ու ոլորտային համապատասխան գերատեսչությունների միջև։ Հայաստանը հետևողականորեն շարունակում է իր կառուցողական ներգրավվածությունը կարգավորման գործընթացում՝ նպատակ ունենալով հասնել դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, սահմանի բացմանը և բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակմանը»,- ասել է նա։
Դեսպանը նշել է, որ տարածաշրջանային փոխկապվածության տեսակետից առանցքային նշանակություն ունի Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկումը։
««ԹՐԻՓՓ ուղի» նախագծի հետ միասին այն կձևավորի միասնական երկաթուղային ցանց՝ կապելով Հարավային Կովկասի երեք երկրներն ու հարևան տարածաշրջանները։ Ուրախությամբ կարող եմ նշել, որ օրեր առաջ երկու երկրների համապատասխան հաստատությունների ներկայացուցիչները անցկացրել են այդ երկաթուղու վերականգնմանն ու շահագործմանն ուղղված տեխնիկական քննարկումների երկրորդ փուլը, ինչը վկայում է գործընթացի շարունակական և գործնական բնույթի մասին»,- ասել է Գրիգորյանը։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X սոցիալական ցանցում գրառում է կատարել երկրում վերջերս տեղի…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է քննարկել առաջարկ, որը թույլ կտա Իրանին սիմվոլիկ միջուկային…
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի…
Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…
ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…
Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…