Լրահոս 24/7

Բերդի զբոսաշրջային ենթակառուցվածքների 98%-ը մաշված է

Հայաստանի Ռեստորատորների և Հոթելյերների ասոցիացիայի նախաձեռնությամբ Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ համայնքում իրականացվող զբոսաշրջային կենտրոնի շինարարության ընթացքում առաջացած տարաձայնությունները հարթվել են Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի անձնական միջամտության շնորհիվ։ Մարզպետի ներգրավվածությունը հնարավորություն է տվել ապահովելու ծրագրի շարունակական իրականացումը։

Կառուցվող կենտրոնի նշանակությունը դժվար է գերագնահատել Բերդ համայնքի զբոսաշրջային զարգացման և ակտիվացման համատեքստում։ Ներկայումս քաղաքում ոլորտային ենթակառուցվածքները գտնվում են գրեթե ամբողջությամբ մաշված վիճակում․ ըստ գնահատականների՝ շուրջ 98 տոկոսը չի համապատասխանում ժամանակակից պահանջներին։ Բերդում բացակայում է անգամ մեկ հյուրանոց, որը կհամապատասխանի ՝ երկաստղանի չափանիշներին, չկան գործող օնլայն ամրագրման համակարգեր, ինչպես նաև միջազգային կամ նոմինալ ստանդարտներին համապատասխանող սրճարաններ, հյուրատներ և սպասարկման օբյեկտներ։

Այս պայմաններում շրջանը այցելող զբոսաշրջիկը զրկված է իր այցը գոնե 24 ժամով կանխատեսելի դարձնելու հնարավորությունից, ինչն էապես նվազեցնում է Բերդի գրավչությունը որպես զբոսաշրջային ուղղություն։

Մաշտոցի 49 հասցեում կառուցվող զբոսաշրջային կենտրոնը, համագործակցելով come2berd հարթակի հետ, նպատակ ունի դառնալ գործնական կամուրջ տեղական զբոսաշրջային ծառայություններ մատուցողների և այցելուների միջև։ Նախագիծը կոչված է ձևավորելու արժանապատիվ և կազմակերպված միջավայր, որը համահունչ կլինի Բերդ համայնքի հյուրընկալ ավանդույթներին։

Կենտրոնը կունենա ոչ միայն մշտական աշխատատեղերի բաղադրիչ , այլև հստակ կրթական ուղղվածություն։ Նախատեսվում են ոլորտային բանախոսություններ,հանդիպումներ, սեմինարներ, վերապատրաստման և որակավորման դասընթացներ։ Ասոցիացիայի բազմամյա փորձը, մասնագիտական ռեսուրսներն ու կապըրը կնպաստեն տեղական բնակչության ձեռներեցության զարգացմանը և հավելյալ եկամտի աղբյուրների ստեղծմանը, ինչը հատկապես կենսական կարևորություն ունի հեռավոր և սահմանամերձ համայնքների բնակիչների համար։

Հայաստանի ռեստորատորների և հոթելյերների ասոցիացիան իր երախտագիտությունն է հայտնում Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին՝ նախագծի ռազմավարական նշանակությունը տեսնելու, ճիշտ գնահատելու և դրա իրագործմանը նպաստելու համար։

Հայաստանի Ռեստորատորների եւ Հոթելյերների Ասոցիացիա

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

22 minutes ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

38 minutes ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

43 minutes ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

56 minutes ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

1 hour ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

1 hour ago