

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է.
Եթե այսօր լռենք, վաղը կկորցնենք բողոքելու իրավունքը, երբ մեր հոգևոր տունը փորձեն դարձնել շահերի, ազդեցությունների ու օտար օրակարգերի գործիք։ Եկեղեցին կոչված է ծառայելու Աստծուն և ժողովրդին՝ վեր կանգնած անձերից ու կուսակցություններից, վեր կանգնած կարճաժամկետ քաղաքական հաշվարկներից։ Երբ սրբությունը ենթարկվում է աշխարհիկ շահերի, տուժում է ոչ միայն եկեղեցին, այլև խոցելի է դառնում ժողովուրդը։
Դեկտեմբերի 18-ին ժամը 17:00-ին մեր տեղը պետք է լինի Սուրբ Էջմիածնում։ Խաղաղ, կարգապահ, խոնարհ, աղոթքով՝ առանց վիրավորանքի ու ատելության։ Որպես այս տան իրական զավակներ ու տերեր՝ պատասխանատվության և հավատքի իրավունքով։
Սա այն պահն է, երբ ներկայությունը դառնում է հավատարմություն։ Եկեք լինենք եկեղեցու կողքին, որպեսզի Սուրբ Էջմիածինը կրկին շնչի մաքրությամբ, իսկ ժողովուրդը՝ վստահությամբ։
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…