

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Պետության Էմիր Շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիին՝ Ազգային տոնի առիթով: Ուղերձում ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Կատարի բարեկամ ժողովրդին՝ Կատարի ազգային տոնի առթիվ:
Հայաստանը բարձր է գնահատում Կատարի հետ բարեկամական և համագործակցային հարաբերությունները: Համոզված եմ, որ մեր երկրների միջև առկա է երկկողմ փոխգործակցությունն ավելի խորացնելու և ընդլայնելու մեծ ներուժ՝ հատկապես Հարավային Կովկասում ձևավորված նոր իրողությունների համատեքստում:
Ակնկալում եմ մոտ ապագայում հյուրընկալել Ձեզ Հայաստանում, ինչը, վստահ եմ, նոր մակարդակի կբարձրացնի մեր երկրների միջև քաղաքական երկխոսությունը և համագործակցության օրակարգը՝ ի շահ տարածաշրջանային խաղաղության և փոխկապակցվածության:
Օգտվելով առիթից` մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Կատարի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…