

Հայաստանի հիմնական առևտրային գործընկերների, այդ թվում՝ Ռուսաստանի տնտեսական աճի դանդաղումը կարող է անորոշության հիմնական գործոն դառնալ։ Այսօր Ալմաթիում այս մասին ասաց Եվրասիական զարգացման բանկի վերլուծական աշխատանքի գծով տնօրինության ղեկավար Ալեքսեյ Կուզնեցովը` նշելով 2026 թվականին Հայաստանի տնտեսության հիմնական ռիսկերը, փոխանցում է «Sputnik Արմենիա»-ն։
«Դա կարող է ազդել հայկական արտահանման ծավալների և երկիր դրամական փոխանցումների ներհոսքի վրա։ Մենք այս գործոնը դիտարկում ենք որպես մեր մակրոտնտեսական կանխատեսման հիմնական ռիսկերից մեկը», – հայտարարեց Կուզնեցովըներկայացնելով ԵԱԶԲ-ի մակրոտնտեսական կանխատեսումը 2026–2028 թվականների համար։
Միևնույն ժամանակ նա նշեց, որ կանխատեսման հիմնական սցենարը ենթադրում է չափավոր համաշխարհային տնտեսական աճի պահպանում, ինչը բարենպաստ կլինի Հայաստանի տնտեսության համար։ Ինչ վերաբերում է պետական պարտքին, բանկը դրա դինամիկայի հետ կապված էական ռիսկեր չի տեսնում։
Ջեյ Դի Վենսը Բաքվում քննարկել է բանտարկյալների ազատ արձակման հարցը: Ազատության փոխանցմամբ Իլհամ Ալիևի հետ…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը գրում է․ «Գիտե՞ք, թե ինչն է ստորացուցիչ. ԱՄՆ փոխնախագահը…
Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։…
Ռուսաստանը շահավետ համագործակցություն ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ գրեթե բոլոր ոլորտներում: Մոսկվան մտադիր է…
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է Թեհրանի միջուկային ծրագիրը ստուգելու իր պատրաստակամության մասին՝ համոզվելու համար,…
Քանի որ վերջապես խաղաղություն է հաստատված, կարելի է խոսել վերջին հինգ տարիների մասին՝ էս ծանր…