Լրահոս 24/7

Դուք մենակ կենսական վտանգի դեպքու՞մ եք կենսական հարաբերություն ստեղծում

ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը գրել է.

Կտրիճի մերձավորագույն զինակից Ասողիկ աբեղա Կարապետյանը Եզրասի` ԿԳԲ գործակալ լինելու մասին ասում է.

«Հայ հոգևորականը միշտ, բոլոր ժամանակներում, ապրել ու գործել է նաև հանուն Հայրենի երկրի և ազգի: Իսկ Սբ Եկեղեցու փոխհարաբերությունները Հայրենիքի իշխանությունների ու պետական գերատեսչությունների հետ միշտ էլ եղել են բնական անհրաժեշտություն և կարևոր, քանզի դրանք ծառայել են բացառապես պետական, ազգային և հոգևոր-եկեղեցական գերագույն շահերին:
Եվ միայն Ձեր սխալ ընթացքի ու գործողությունների հետևանքով է, որ Դուք խաթարել եք այդ կենսական հարաբերություններն Ազգային Եկեղեցու հետ:»

Հարց չկա, հասկացա մոտեցումը։ Խորեն Մուրադբեկյան կաթողիկոսին հենց վեհարանում խեղդամահ արած, ազգի սերուցքին մեկ տարում գլխատած, վեհափառի գահը յոթ տարի թափուր թողած, բուլդոզերով եկեղեցի քանդող, անաստված ու օտար իշխանության ՀԱՄԱՐ աշխատելն եղել ա «բնական անհրաժեշտություն ու կարևոր», իսկ մեզ հետ չեք աշխատի, իբր մենք էկել «խաթարել ենք այդ կենսական հարաբերություննե՞րը»։ Այսինքն դուք մենակ կենսական վտանգի դեպքու՞մ եք կենսական հարաբերություն ստեղծում։

Սովետական իշխանության համար աշխատանքի անունը կդնեք ծառայություն «բացառապես պետական, ազգային և հոգևոր-եկեղեցական գերագույն շահերին», իսկ ձեր ժողովրդի կողմից ընտրված իշխանության հետ չեք աշխատի, անունն էլ կդնեք, թե ազգային հարցերի շուրջ տարաձայնություն ունեք։ Իսկ նրանց հետ տարաձայնություն չունեի՞ք, թե՞` 38 թվին բոլոր տարաձայնությունները «հարթվեցին»։

Ի՞նչ ա ուզածներդ, ուզում եք էդ «բացառապես պետական, ազգային և հոգևոր-եկեղեցական գերագույն շահերի» մասին փաստաթղթերն էլ գաղտնազերծվե՞ն։ Ուզում եք ձեր մասին մինչև վերջին պատրանքը մինչև քոքը մաշեցնե՞լ։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

4 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

5 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

7 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

8 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

8 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

8 hours ago