

ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլը հայերենով շնորհավորական տեսաուղերձ է հրապարակել դեսպանության ֆեյսբուքի էջում Ամանորի կապակցությամբ։
«Շնորհավոր Ամանոր։ Տարվա այս պահին սովորաբար մտածում ենք՝ ինչ ենք արել և ինչ ենք ուզում միասին շարունակել նոր տարում: Այս տարի Մեծ Բրիտանիան և Հայաստանը կարևոր քայլ արեցին՝ համաձայնելով մեր հարաբերությունները բարձրացնել ռազմավարական գործընկերության: Բացվեց նաև ՄԲ-ի պաշտպանության բաժինը Երևանում, և մենք ունեցանք նաև նախարարական այցեր՝ ավելի խորացնելով մեր համագործակցությունը։
Մենք շարունակում ենք աջակցել Հայաստանի անվտանգությանը, տնտեսական զարգացմանը և կարողությունների ուժեղացմանը՝ կրթության, բիզնեսի, կիբեռանվտանգության և մարդու իրավունքների ոլորտներում։ Մեծ Բրիտանիան աշխատում է Հայաստանի կառավարության հետ՝ օգնելու պատրաստվել հաջորդ տարվա կարևոր իրադարձություններին, ներառյալ՝ Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը, ընտրությունները և COP17-ը:
Սա լինելու է շատ ակտիվ տարի, և մենք պատրաստ ենք աշխատել Հայաստանի հետ՝ հանուն խաղաղության, կայունության և բարեկեցության։ Ցանկանում եմ խաղաղ ու ուրախ տոնական օրեր և հաջողություններով լի Նոր տարի»,- տեսաուղերձում ասում է դեսպանը։
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…