

Այսօր, ի պատասխան Վլադիմիր Զելենսկու սպառնալիքների՝ նոր պատժամիջոցներ սահմանելու չինական քաղաքացիների և ընկերությունների դեմ՝ Ռուսաստանին հակամարտության մեջ ենթադրաբար օգնելու համար, Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցզյանը կոչ է արել Կիևին ուղղել իր սխալները՝ նշելով, որ Պեկինը մտադիր է պաշտպանել իր բիզնեսի և քաղաքացիների շահերը։
«Չինաստանը հետևողականորեն դեմ է միջազգային իրավունքը խախտող և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից չհաստատված անօրինական միակողմանի պատժամիջոցներին», – ասել է Լին Ցզյանը ճեպազրույցի ժամանակ՝ խնդրվելով մեկնաբանել Վլադիմիր Զելենսկու խոսքերը Ուկրաինայի կողմից Ռուսաստանին ենթադրաբար օգնելու անձանց և ընկերությունների, այդ թվում՝ չինական ընկերությունների դեմ նոր պատժամիջոցների փաթեթ սահմանելու մտադրության մասին։
Նա հավելել է, որ Պեկինը «կոչ է անում ուկրաինական կողմին անհապաղ ուղղել իր սխալները»։
«Չինաստանը վճռականորեն կպաշտպանի չինական բիզնեսի և քաղաքացիների օրինական իրավունքներն ու շահերը», – ընդգծել է դիվանագետը։
ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…
Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…
Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…