Լրահոս 24/7

Այդ ի՞նչ եք փնտրում, որ չեք գտնում. Գեղամ Նազարյանը` Երևանի խցանումների մասին

Սասունցի Դավիթ մետրոպոլիտենի կայարանից մինչեւ մեր տուն ոտքով մոտ 24_25 րոպե է, արագ քայլելու դեպքում 20 րոպե։ Այս մասին գրել է ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը:

«Այսօր ավտոմեքենայով այդ նույն ճանապարհն անցանք 17 րոպեում, երբ սովորաբար 3-4 րոպե է։ Ծնվել եւ մեծացել եմ Արեշում։ Ես երբեք գերբեռնված չէի տեսել ոչ Սասունցի Դավիթ, եւ ոչ էլ Մուրացան փողոցները։

Չեմ ուզում որեւէ մեկին վիրավորել, մեղադրել, բայց ուզում եմ մարզերում բնակվող եւ այս օրերին առավոտից երեկո Երեւանի այս խանութից այն խանութ, այս մոլից այն մոլ, այս առեւտրի կենտրոնից այն առեւտրի կենտրոն գնացող եւ անդադար խցանումներ առաջացնող իմ սիրելի հայրենակիցներին հարցնել` այդ ինչ եք փնտրում, որ չեք ճարում, այդ ինչ կա Երեւանի խանութներում, որ չկա Արտաշատում, Արարատում, Արմավիրում, Աբովյանում, Սեւանում, Հրազդանում։

Մի՞թե ձեզ հաճելի է խցանումների մեջ երթեւեկել, օրը խցանումների մեջ անցկացնել։

Միայն չասեք, թե երեխաներին բերում եք Տոնածառը ցույց տաք։ Այսօր հատուկ եղել եմ Հանրապետության հրապարակում, եւ ոչ մի հոծ բազմություն չեմ տեսել։

Կարող եք հարցիս չպատասխանել, բայց գոնե ինքներդ ձեզ ասացեք` ի՞նչ եք այսքան փնտրում Երեւանի փողոցներում։

Ի դեպ, հարցս վերաբերում է նաեւ շատ երեւանցիների, որոնք կրկին անդադար փնտրտուքների մեջ են»,-գրելէ նա:

Թիվ 1

Recent Posts

ԱԺ-ն կողմ քվեարկեց զինծառայությունից խուսափած անձանց վերաբերյալ նախագծին

Ազգային ժողովը այսօրվա նիստում ընդունել է զինծառայությունից խուսափած 27-37 տարեկան ՀՀ քաղաքացիներին քրեական պատասխանատվությունից ազատելու…

7 minutes ago

Իրանը ցանկանում է գործարք կնքել ԱՄՆ-ի հետ․ Թրամփ

Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ, որը կներառի Իսլամական…

22 minutes ago

Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ծննդյան օրն է

Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ծննդյան օրն է։ tiv1.am խմբագրությունը շնորհավորում է նախարարին ծննդյան…

27 minutes ago

ԱՄՆ–ՀՀ հարաբերությունների նոր փուլ․ Վենսի այցը և ռազմավարական խորացող համագործակցությունը

Արեգ Քոչինյանի գրառումը. ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Երևան Այցի շուրջ արդեն իսկ մեծ…

32 minutes ago

Fun Fruit ընկերությունը «Gulfood 2026» ցուցահանդեսին ներկայացրել է իր մրգերը

Մրգերի արտադրությամբ զբաղվող հայկական Fun Fruit ընկերությունն օրերս Դուբայում մասնակցել է «Gulfood 2026» սննդի և…

39 minutes ago

Հետևողականորեն գնալու ենք սահմանազատման միջոցով ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերմանը. վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր այն միտքը, որ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների…

12 hours ago