Լրահոս 24/7

Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Հայաստանի հետ. Իրանի ԱԳՆ

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Իսմայիլ Բաղաին պատասխանել է Sputnik-ի թղթակցի հարցին, թե Հայաստանի վարչապետը հայտարարել է Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունների զարգացմանն աջակցելու և Իրանի հետ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ ստորագրելու ցանկության մասին։ Այս մասին հաղորդում է ISNA գործակալությունը։

Հատկանշական է հատկապես հարցի ձևակերպումը, որը ներկայացնում ենք ստորև. «Հաշվի առնելով, որ Հայաստանը 2025 թվականին Ռազմավարական գործընկերության համաձայնագիր է ստորագրել ԱՄՆ-ի, այնուհետև Եվրոպական միության հետ և մասամբ դուրս է եկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, ինչպես նաև հաշվի առնելով Եվրամիության և ԱՄՆ-ի հետ Իրանի խնդիրները պատժամիջոցների ոլորտում, արդյո՞ք Իրանը պատրաստ է Հայաստանի հետ ստորագրել ռազմավարական գործընկերության համաձայնագիր, որը նման է Ռուսաստանի և Չինաստանի հետ իր համաձայնագրերին»:

Սրան ի պատասխան Բաղաին հայտարարել է.

«Իրանը իր հարաբերությունները կարգավորում է ազգային շահերից ելնելով, և Հայաստանի հետ հարաբերությունները բացառություն չեն այս կանոնից։ Հայաստանի հետ մեր հարաբերությունները հիմնված են փոխադարձ շահերի, խնդիրների և ընդհանրությունների ճշգրիտ ընկալման վրա, մենք շատ լավ հարաբերություններ ունենք այս երկրի հետ և վճռական ենք շարունակելու այդ հարաբերությունները տարբեր ոլորտներում»,- ընդգծել է նա։

Բաղաին շեշտել է նաև, որ Իրանը հարգում է այն փաստը, որ երկրները հարաբերություններ ունեն այլ կողմերի հետ, եթե դա չի վնասում Իրանի հարաբերություններին և շահերին:

«Մեր հարաբերություններն այլ երկրների հետ ձևավորվում են փոխադարձ շահերի և խնդիրների մանրակրկիտ վերլուծության հիման վրա, և Հայաստանի և հարևան մյուս երկրների հետ մեր հարաբերությունները կարգավորվում են այդ հիմքի վրա»,- հավելել է նա։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

13 minutes ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

1 hour ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

3 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

4 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

5 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

5 hours ago