

Delfi պորտալի տվյալներով՝ Լատվիան ավարտել է Ռուսաստանի հետ սահմանին 280 կիլոմետրանոց ցանկապատի կառուցումը: Ցանկապատի կառուցման համար պատասխանատու «Valsts nekustamie īpašumi» (VNI) ընկերության տվյալներով՝ կառույցը ապահովում է անընդհատ պատնեշ տեխնիկական նախագծում նշված տարածքներում: Ներկայումս ընթացքի մեջ են սահմանային ենթակառուցվածքների, այդ թվում՝ պարեկային արահետների, ճահճուտների վրայով անցնող հետիոտնային կամուրջների, դիտաշտարակների և այլ ինժեներական կառույցների կառուցումը: Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է 17,9 միլիոն եվրո: Հիմնական շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2026 թվականի վերջը։
Լատվիայի ներքին գործերի նախարար Ռիհարդս Կոզլովսկիսը հայտարարել է, որ սահմանին ներկայումս տեղադրվում են բարձր տեխնոլոգիական սարքավորումներ՝ Եվրամիության արևելյան մասում «ժամանակակից սահմանապահ» ստեղծելու համար։ Ֆինանսների նախարար Արվիլս Աշերադենսը հավելել է, որ սահմանային ցանկապատի ավարտը և ենթակառուցվածքների զարգացումը կամրապնդեն սահմանային ծառայության գործառնական կարողությունները։ Լատվիան նախկինում 145 կիլոմետրանոց ցանկապատ էր տեղադրել Բելառուսի հետ սահմանին։
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…