

«Իրականում այլևս իրավապահ մարմինների մեղադրանքները, հարուցած քրեական գործերն այնքան անվստահություն են հարուցում, որ որևէ մեկը որևէ բանի չի վստահում, և, բնականաբար, այս դեպքում ակնառու քաղաքական շարժառիթ է»,- Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նրա խոսքով, ուղղակի իրավապահ համակարգում մարդկային բարոյական բոլոր նորմերն այնքան են անկում ապրել, որ նույնիսկ հաշվի չեն առնում՝ ում են ձերբակալում. «Հարյուրավոր երիտասարդներ ուսանել են Գալստյան Խաչիկի դասախոսություններով, գիտեմ, թե ինչ վերաբերմունք ունեն նրա նկատմամբ»։
«Հստակ է, որ այս իշխանություններն այս ընտրական նախապատրաստական աշխատանքներում լայնածավալ բռնությունների արշավ են սկսելու»,- ասաց Գ.Մանուկյանը։
Հիշեցնենք, որ դատարանը քննում է «Հայրենիք» կուսակցության անդամ Խաչիկ Գալստյանի կալանքի միջնորդությունը։
Երեկ երեկոյան խուզարկություններ են իրականացվել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Խաչիկ Գալստյանի տանը, ինչից հետո Գալստյանը ձերբակալվել էր։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ վարույթը վեաբերում է Էջմիածնի ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանելուն։
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…