Լրահոս 24/7

Ողջունելով ՀՀ վարչապետին և 10 սրբազաններուն կողմէ կազմուած Համակարգող խորհրդի ստեղծումը, կը միանամ. Տեր Գուսան

Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը ողջունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի և տասը սրբազանների կողմից կազմված Համակարգող խորհուրդի ստեղծումը, հայտարարել է, որ միանում է նրանց, ընդունում հռչակագիրի բովանդակությունն ու ճանապարհային քարտեզը։

«Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ հաւատարիմ ու նուիրեալ զաւակներ,

Երկար տարիներ ծառայելով Երուսաղէմի Պատրիարքութեան Սրբոց Յակոբեանց միաբանութեան, մատուցելով բոլորանուէր ծառայութիւն Սուրբ Տեղերուն եւ Պատրիարքական Աթոռին, վարչական եւ դաստիարակչական բաժանմուքներուն մէջ, վերջին տարիներուն կոչուեցայ Զուիցարիոյ հայոց թեմի առաջնորդական տեղապահի պաշտօնին տեղւոյն գործող 3 գործող ծխական խորհուրդներու խնդրանքով, որը ժամանակին հաստատուեցաւ Վեհափառի կողմէ։

Իմ այստեղ ծառայութեան ընթացքին օր ըստ օրէ ականատես եղայ մեր Եկեղեցւոյ ղեկավարութեան կողմէ Մայր Աթոռի բուն առաքելութենէն շեղումին, քաղաքական գործընթացներու մէջ ներգրաւումին եւ այլ մտահոգիչ հանգամանքներու։

Վերջին շրջանին Հայ Եկեղեցւոյ տասը բարձրաստիճան հոգեւորականներու կողմէ բարձրացուած արդար հարցերը վաղուց արդիական էին եւ լուծման կարօտ։ Փառք Աստուծոյ, որ այս բարեկարգման սուրբ առաքելութեան միացած է նաեւ Հայաստանի Հանրապետութեան Վարչապետը եւ իր մեծ լուման կը դնէ Հայաստանի մէջ հոգեւոր կեանքի զարգացման գործին։

Կը ցանկամ ի լուր Զուիցերիոյ հայութեան եւ մեր հոգեւոր եղբայրներուն տեղեկացնել, որ, ողջունելով Հայաստանի Հանրապետութեան Վարչապետին եւ տասը Սրբազաններուն կողմէ կազմուած Համակարգող խորհուրդի ստեղծումը, կը միանամ անոնց, կ’ընդունիմ հռչակագիրին բովանդակութիւնը եւ ճանապարհային քարտէզը։ Պատրաստակամութիւնս կը յայտնեմ ամբողջական շնչով ներգրաւուելու Հայ Եկեղեցւոյ բարեկարգման սուրբ առաքելութեան մէջ»,- հայտարարել է նա սոցցանցի իր էջում։

Հիշեցնենք՝ հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում հայտարարություն էր հրապարակել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու բարենորոգման վերաբերյալ:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

18 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

18 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

18 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

18 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

18 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

19 hours ago