

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը խոր մտահոգություն է հայտնել նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունից հետո Վենեսուելայում անկայունության հնարավոր սրացման կապակցությամբ։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 15 անդամները հանդիպում են անցկացրել Նյու Յորքի կենտրոնակայանում՝ Մադուրոյի Մանհեթենի դաշնային դատարանում հայտնվելուց մի քանի ժամ առաջ։
«Ես խորապես մտահոգված եմ երկրում անկայունության հնարավոր ուժեղացմամբ, դրա ազդեցությամբ տարածաշրջանի վրա և այն նախադեպով, որը կարող է ստեղծվել պետությունների միջև հարաբերությունների առումով»,– նշված է Գուտերեշի հայտարարության մեջ։ Այս հայտարարությունը խորհրդին է ներկայացրել ՄԱԿ-ի քաղաքական հարցերով պատասխանատու Ռոզմարի ԴիԿարլոն։
ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Մայք Վալցը ԱԽ- ին հայտնել է, որ ԱՄՆ-ը «վիրաբուժական ճշգրտության իրավապահ գործողություն է իրականացրել՝ բանակի աջակցությամբ՝ ուղղված ամերիկյան արդարադատությունից փախած երկու մեղադրյալների դեմ» ՝ նկատի ունենալով Մադուրոյին և նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին։
«Ինչպես ասել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Վենեսուելայի կամ նրա ժողովրդի դեմ պատերազմ չկա։ Մենք երկիրը չենք օկուպացնում»,– ընդգծել է Վալցը՝ խորհրդում ներկայացնելով Մադուրոյի հասցեին ԱՄՆ-ի մեղադրանքները։
«Մենք չենք թույլ տա, որ Արևմտյան կիսագունդը դառնա մեր երկրի հակառակորդների գործողությունների բազա»,– ավելացրել է նա։ «Անհնար է շարունակել պահել աշխարհի ամենամեծ էներգետիկ պաշարները Միացյալ Նահանգների հակառակորդների և անօրինական առաջնորդների վերահսկողության տակ՝ առանց դրա օգուտը տալու Վենեսուելայի ժողովրդին»։
ՄԱԿ-ում Վենեսուելայի դեսպան Սամուել Մոնկադան Մադուրոյի ձերբակալելիս ամերիկյան գործողությունը որակել է «անօրինական զինված հարձակում՝ զուրկ որևէ իրավական հիմնավորումից»։ Մոնկադան խորհրդին հավաստիացրել է, որ վենեսուելական հաստատությունները գործում են նորմալ, սահմանադրական կարգը պահպանված է, և պետությունը լիովին վերահսկում է իր տարածքը։
Գուտերեշը կոչ է արել Վենեսուելայի բոլոր կողմերին մասնակցել ներառական և ժողովրդավարական երկխոսության՝ հավելելով. «Ես ողջունում և պատրաստ եմ աջակցել բոլոր նախաձեռնություններին, որոնք ուղղված են վենեսուելացիներին խաղաղ լուծում գտնելու օգնությանը»։
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…