

ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն անդրադարձել է ամանորի նախաշեմին հանրապետության տարբեր բնակավայրերում հոսանքազրկումներին։
«Անցյալ տարի ամանորի կեսգիշերին մեր հանրապետությունում հոսանքազրկված է եղել շուրջ 32 հազար բաժանորդ, այս տարի ամանորի նախօրեին հոսանքազրկված է եղել 9200 բաժանորդ՝ գրեթե չորս անգամ պակաս։ Քանի որ ՀԷՑ-ի շուրջ մեր լրատվականների, քաղաքական որոշ շրջանակների ուշադրությունն ավելի սևեռված էր, կարծես, այդ իրավիճակն ավելի ֆետիշացվեց»,– ասել է նա։
Պետրոսյանը բաժանորդների ներողամտությունն է հայցել պատճառված անհարմարությունների համար. «Բոլորդ գիտակցում եք, թե ինչ վատթար, մաշված ու ոչ բարեկարգ վիճակում է գտնվում մեր ՀԷՑ-ի բաշխիչ ենթակառուցվածքները, և ահա այդ իրավիճակով պայմանավորված ու էլեկտրաէներգիայի սպառման շեշտակի աճի պարագայում որոշ ենթակայաններում ունեցել ենք վթարային վիճակներ»,– ասել է նա։
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…