Լրահոս 24/7

Պետք Է հաղթեք, այլապես ինձ իմպիչմենտի կենթարկեն. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հանրապետականները պետք է հաղթեն 2026 թվականի Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում, հակառակ դեպքում դեմոկրատները կգտնեն պատրվակ իր իմպիչմենտը սկսելու համար։

«Դուք պետք է հաղթեք միջանկյալ ընտրություններում, քանի որ եթե մենք չհաղթենք, ապա պարզապես… նկատի ունեմ՝ նրանք կգտնեն պատրվակ ինձ իմպիչմենտ հայտարարելու համար»,– ասել է Թրամփը հանրապետական օրենսդիրներին Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ։ «Ինձ կենթարկեն իմպիչմենտի»,- շարունակել է նա։

Թրամփի կողմնակիցները նվազագույն առավելությամբ վերահսկում են Ներկայացուցիչների պալատը։ Նա կոչ է արել հանրապետականներին հետաձգել ներքին տարաձայնությունները և համոզել դժգոհ ամերիկացի ընտրողներին իր քաղաքականության առաջ մղման անհրաժեշտության մեջ։

«Ասում են՝ եթե հաղթում ես նախագահական ընտրություններում, ապա պարտվում ես միջանկյալներում։ Կցանկանայի, որ դուք բացատրեիք ինձ, թե ինչ, դժոխքի պես, տեղի է ունենում հանրության մտքերում»,- ասել է նա։

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

2 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

2 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

2 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

2 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

2 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

3 hours ago