Լրահոս 24/7

Ընդդիմադիր դաշտում հայտնվել են գործիչներ, որոնք փորձելով մրցել Նիկոլի հետ իր իսկ դաշտում, մեկնարկել են «հույսի» անվան տակ օդի վաճառքը

«Նիկոլին հաջողվել է երկրի քաղաքական դաշտում մոդայիկ դարձնել ջրիկությունը որպես հիմնական ուղերձ։ Պետք է ընդունել, որ նա ունի ասելիք, սակայն իր իրական ասելիքն այնքան զազրելի է ու վանող, որ նա ստիպված է այն քողարկել էժանագին պոնտերով եւ վիզուալ կերպարներով։ Նա փորձում է «հույս վաճառել» հայ ժողովրդին, սակայն իրականում վաճառում է իլյուզիա, օդ»,-գրում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նա նշում է. «Ցավոք, ընդդիմադիր դաշտում նույնպես հայտնվել են գործիչներ, որոնք փորձելով մրցել Նիկոլի հետ իր իսկ դաշտում, մեկնարկել են «հույսի» անվան տակ օդի վաճառքը։ Իրական հսկայական խնդիրներին ադեկվատ անդրադարձերի օբյեկտիվ դժվարությունը, սակայն, չի արդարացնում «քաղաքականությունը որպես անըդհատ շոու» գործելաոճը այն դերակատարների կողմից, ովքեր իրենց վերագրում են ընդդիմադիր «ծանրակշիռ» առաքելություն։

Հանրապետականը գուցե չափից ավելի կոնսերվատիվ է, սակայն, իմ խորին համոզմամբ, քաղական ԱՍԵԼԻՔԸ պետք է լինի նախ ԱՆԵԼԻՔԻ մասին։ Պատկերավոր ասած, ոչ մի սպեցէֆեկտ չի կարող քողարկել սցենարի թերությունները, ոչ մի արանժիրովկա՝ անտաղանդ կատարումը։ Քանիցս ասել եմ, որ ինձ պետք չեն ձեր լայքերը կամ ձայները։ Ինձ պետք են ձեր հավատը եւ ձեր սրտերը։ Մենք հույս չենք վաճառում, մենք հույս արթնացնում ենք»։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

16 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

16 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

16 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

16 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

17 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

17 hours ago