Լրահոս 24/7

2026 թվականին կանցկացվեն վարժական հավաքներ

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց 2026 թվականին վարժական հավաքներ հայտարարելու մասին որոշումը։

Ըստ որոշման՝ 2026 թվականի ընթացքում կանցկացվեն վարժական հավաքներ՝ պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների համար։ Հավաքների նպատակն է ռազմական հմտությունների կատարելագործումը, վերապատրաստումն ու պատրաստումը, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի մարտական հերթապահության ուժեղացումը՝ պահեստազորայինների ներգրավման միջոցով։

Որոշմամբ սահմանվում է վարժական հավաքների անցկացման ժամկետները, նպատակները, ներգրավվող պահեստազորայինների թվաքանակն ու մասնագիտությունները, ինչպես նաև ներգրավման փուլերը։ Նախատեսվում է, որ յուրաքանչյուր քաղաքացի կարող է ներգրավվել ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով։

2026 թվականի ընթացքում հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպա­յական և սպա­յական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ`

  • 2026 թվականի փետրվարի 3-ից մինչև ապրիլի 10-ը ներառյալ.
  • 2026 թվականի մարտի 31-ից մինչև հունիսի 19-ը ներառյալ.
  • 2026 թվականի ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը ներառյալ.
  • 2026 թվականի հունիսի 9-ից մինչև օգոստոսի 14-ը ներառյալ.
  • 2026 թվականի օգոստոսի 4-ից մինչև հոկտեմբերի 9-ը ներառյալ.
  • 2026 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը ներառյալ.
  • 2026 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 20-ը ներառյալ:
Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

16 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

16 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

16 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

16 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

17 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

17 hours ago