

Փոխվարչապետերի հանդիպման ժամանակ Ադրբեջանի փոխվարչապետն արտահայտել է Ադրբեջանի՝ նավթամթերք վաճառելու պատրաստակամությունը: Հայաստանի Կառավարությունը, նախնական ուսումնասիրելով դաշտը, գործարարներին, որոնք հակված չեն լինի դրանից քաղաքական ակցիա սարքել, ասել, օրինակ՝ Կառավարությունը մեզ ստիպում է Ադրբեջանից բենզին գնել, ասել ենք, որ այդպիսի հնարավորություն կա: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հայկական կողմից երկու ընկերություն է դիմել։
«Առաջին խմբաքանակի ներկրման ժամանակ բոյկոտի դրսևորում եղավ, որովհետև եղան ցանցեր, որոնք հրաժարվեցին վաճառել այդ բենզինը, ինչը նշանակում է, որ մեր նախնական մտահոգությունը և մտավախությունը ճիշտ էր։
Ես կարծում եմ՝ բոլորի համար հասկանալի կլինի, որ այդ շուկան և հնարավորությունը բաց է բոլորի համար, և ով ուզենա, կարող է դրանից օգտվել։ Այսինքն՝ որևէ այլ սահմանափակում չկա»,-հավելել է Փաշինյանը։
Փաշինյանն ասել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պոտենցիալ ապրանքների ցանկեր են փոխանակում, թե ինչ են գնելու և ինչ են վաճառելու: Ըստ Փաշինյանի, ապրանքախմբերի ցանկերն այժմ ուսումնասիրության փուլում են:
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…