Լրահոս 24/7

Կոչ ենք անում Վաշինգտոնին անհապաղ դադարեցնել անօրինական գործողությունները. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը «Mariner» լցանավի առգրավումն ԱՄՆ զինված ուժերի կողմից անվանել է միջազգային ծովային իրավունքի լուրջ խախտում։

«ԱՄՆ զինծառայողների կողմից բաց ծովում խաղաղ նավի փաստացի առգրավումը, ինչպես նաև՝ անձնակազմի գերեվարումը, չի կարող մեկնաբանվել այլ կերպ, քան՝ միջազգային ծովային իրավունքի հիմնարար սկզբունքների և նորմերի, ինչպես նաև՝ նավարկության ազատության կոպիտ խախտում։ Սա նավի սեփականատիրոջ օրինական իրավունքների և շահերի էական խախտում է», – ասվում է հայտարարության մեջ։

Նախարարությունը ընդգծել է, որ ԱՄՆ-ն բազմիցս տեղեկություններ է ստացել լցանավի ռուսական ծագման և դրա խաղաղ բնույթի մասին։ Դիվանագետները պահանջել են, որ նավի վրա գտնվող ռուսների հետ արժանապատվորեն վարվեն, և չխոչընդոտվի նրանց վերադարձը հայրենիք։

«Մենք կոչ ենք անում Վաշինգտոնին՝ վերադառնալ միջազգային ծովային նավարկության հիմնարար նորմերի և սկզբունքների պահպանմանը և անհապաղ դադարեցնել անօրինական գործողությունները «Mariner»-ի, ինչպես նաև՝ բաց ծովում օրինական գործունեություն ծավալող այլ նավերի նկատմամբ», – եզրափակել է նախարարությունը։

ԱՄՆ-ին լցանավի կառավարումն անցել է երեկ կեսօրին՝ Հյուսիսատլանտյան օվկիանոսում, դրա հետ կապը կորչելուց հետո։ Այն Ռուսաստանի դրոշի ներքո նավարկելու ժամանակավոր թույլտվություն ստացել է դեկտեմբերի 24-ին։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

8 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

10 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

12 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

12 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

13 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

13 hours ago