

Գործարար Տիգրան Գալստյանը գրել է.
Վերջին շրջանում փորձել եմ հասկանալ՝ ինչու որոշ փոքր երկրներ կարողացան դառնալ գլոբալ նշանակություն ունեցող, իսկ մյուսները մնացին մշտական սպասման մեջ։
Եկա հետևյալ եզրակացության։ Փոքր պետությունները կործանվում են, երբ սխալ հարց են տալիս։ Մենք սովոր ենք հարցնել․ «ով մեզ կօգնի», «ով մեզ կպաշտպանի», «ով մեզ վրա ուշադրություն կդարձնի»։ Պատմությունը ցույց է տալիս՝ այս հարցերով ոչ մի փոքր պետություն չի փրկվել։
Այս եզրակացությանը եկա փոքր պետությունների օրինակներն ուսումնասիրելով, որոնք չսպասեցին, այլ ընտրեցին իրենց զարգացման ուղին։
Իսրայելը ստեղծվեց պատերազմով, ոչ թե ճանաչմամբ։ Շրջապատված թշնամիներով, առանց նավթի, առանց ջրի, առանց անվտանգ սահմանների։ Պետությունը բառացիորեն կարող էր չլինել։ Այդ պահին նրանք չէին կարող ասել՝ «եկեք հավասարակշռված լինենք»։
Հավասարակշռությունը նշանակում էր պարտություն։ Նրանք ընտրեցին մի բան՝ որակ։ Բանակը դարձավ տեխնոլոգիական դպրոց։ Պետությունը՝ խնդիր տվող, գիտությունը՝ լուծող, բիզնեսը՝ արագ վաճառող։
Պաշտպանությունը դարձավ գիտության շարժիչ։ Արդյունքում Իսրայելը դարձավ երկիր, որի հետ հաշվի են նստում ոչ թե խղճահարությունից, այլ կարողությունների պատճառով։
Սինգապուրը անկախացավ առանց հողի, առանց ջրի, առանց հումքի։ Քարտեզի վրա՝ կետ։ Եթե Սինգապուրը լիներ մեր մտածողությամբ երկիր, այն այսօր գոյություն չէր ունենա։ Նրանք չասացին՝ «մենք փոքր ենք, մեզ թող օգնեն»։ Ասացին՝ «մենք պետք է դառնանք վստահելի»։ Կոռուպցիան ճանաչվեց ոչ թե վատ երևույթ, այլ գոյաբանական սպառնալիք։ Պետությունը կառուցվեց որպես կոշտ, սառը, արդյունավետ կառավարման համակարգ։ Արդյունքում Սինգապուրը դարձավ երկիր, որտեղ գումարը գալիս է ոչ թե հայրենասիրությունից, այլ վստահությունից։
Էստոնիան դուրս եկավ ԽՍՀՄ-ից աղքատ, փոքր, թույլ ինստիտուտներով։ Եթե կրկներ մեծերին, կկորեր նրանց ստվերում։Նրանք չփորձեցին ամեն ինչ անել։ Ընտրեցին մեկ բան՝ թվային պետություն։ Թվայնացումը դարձավ պաշտպանություն բյուրոկրատիայից, կոռուպցիայից ու դանդաղությունից։
Պետությունը դարձավ պլատֆորմ, ոչ թե խոչընդոտ։ Արդյունքում Էստոնիան այսօր հայտնի է ոչ թե պատմությամբ, այլ մոդելով։
Հայաստանը այսօր ունի երեք վտանգավոր մոլորություն։ Մտածում ենք, որ մեզ կփրկի «ճիշտ կողմ ընտրելը»։ Մտածում ենք, որ մեզ կփրկի պատմական արդարությունը։ Մտածում ենք, որ մեզ վրա պետք է ուշադրություն դարձնեն
Պատմությունը ցույց է տալիս՝ ոչ մեկը չի փրկվում ուշադրությամբ։ Փրկվում են անհրաժեշտ դառնալով։ Հայաստանը չի կարող լինել ամեն ինչ, բայց կարող է լինել մեկ բանում անփոխարինելի։ Եթե մենք չընտրենք այդ «մեկ բանը», աշխարհը կընտրի մեզ համար։
Եվ սովորաբար ընտրում է ոչ լավագույն տարբերակը։ Հարցը այլևս սա չէ՝ ով մեզ կօգնի։
Հարցը սա է՝ ո՞ր մեկ բանում աշխարհը չի կարող մեզ փոխարինել։
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…