Լրահոս 24/7

Եվրոպական երկրները քննարկում են Գրենլանդիայում ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայման հարցը

Մեծ Բրիտանիայի կառավարությունը բանակցություններ է վարում եվրոպացի դաշնակիցների հետ Գրենլանդիայում ՆԱՏՕ-ի զորքերի հնարավոր տեղակայման վերաբերյալ՝ հույս ունենալով, որ դա կհամոզի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրաժարվել կղզու անեքսիայի գաղափարից։ Այս մասին գրում է The Telegraph-ը։

Ըստ լրատվամիջոցի՝ այս գաղափարը քննարկվել է հունվարի 8-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի դաշնակիցների հանդիպման ժամանակ։ Հանդիպման մասնակիցները եվրոպական դաշնակիցների հրամանատարությանը հանձնարարել են քննարկել, թե ինչ միջոցներ կարելի է ձեռնարկել Արկտիկայի անվտանգությունն ապահովելու համար։

Ըստ The Telegraph-ի աղբյուրների՝ հնարավոր գործողությունը գտնվում է նախնական պլանավորման փուլում։ Այն կարող է ներառել զորքերի լիարժեք տեղակայում՝ Գրենլանդիան Ռուսաստանի և Չինաստանի սպառնալիքներից պաշտպանելու համար, ինչպես նաև սահմանափակ ժամանակով զորավարժությունների, հետախուզական տվյալների փոխանակման, ռազմական կարողությունների զարգացման և պաշտպանական ծախսերի վերաբաշխման համադրություն։

Ցանկացած գործողություն, հավանաբար, կիրականացվի ՆԱՏՕ-ի հովանու ներքո և կլինի առանձին Բալթյան երկրներում և Լեհաստանում գործող առաքելություններից։

Ըստ The Telegraph-ի աղբյուրների՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը «չափազանց լուրջ» է վերաբերվում Արկտիկայում Ռուսաստանի և Չինաստանի սպառնալիքին և համաձայն է, որ անհրաժեշտ են գործողություններ։ Աղբյուրները նաև հայտնում են, որ բրիտանական զինված ուժերը արդեն պատրաստվում են ավելի ակտիվ դեր ստանձնել տարածաշրջանի անվտանգության ապահովման գործում։

Ավելին, The Telegraph-ը տեղեկացել է, որ Եվրամիությունը մշակում է ամերիկյան ընկերությունների դեմ պատժամիջոցների ծրագրեր, եթե Թրամփը մերժի ՆԱՏՕ-ի ուժեր տեղակայելու առաջարկը։ Meta-ն, Google-ը, Microsoft-ը և X-ը, ինչպես նաև ամերիկյան բանկերն ու ֆինանսական ընկերությունները կարող են բախվել Եվրոպայում իրենց գործունեության սահմանափակումների։

Ավելի վաղ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է տիրապետի Գրենլանդիային, որպեսզի ապագայում Ռուսաստանը կամ Չինաստանը չգրավեն ռազմավարական կարևոր և ռեսուրսներով հարուստ այդ տարածքը։

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

2 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

2 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

2 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

2 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

3 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

3 hours ago