

Ադրբեջանի զբոսաշրջության պետական գործակալությունը պաշտոնական դիմում է ուղարկել Դահուկային սպորտի և սնոուբորդի միջազգային ֆեդերացիային (FIS)՝ կապված Իտալիայում անցկացված Tour de Ski մրցաշարի ընթացքում հայ դահուկորդ Միքայել Միքայելյանի վարքագծի հետ։ Ադրբեջանի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մարզիկը մրցման ժամանակ իր մարզահագուստի վրա փակել է «Ադրբեջան» գրությունը։
Ըստ նույն աղբյուրների՝ ադրբեջանական կողմը դիմումում ընդգծել է համագործակցության շրջանակում վերահսկողական մեխանիզմների խստացման անհրաժեշտությունը։ Նշվում է, որ 2025 թվականի մայիսին FIS-ը հինգ տարվա հովանավորչական պայմանագիր է կնքել Ադրբեջանի զբոսաշրջության պետական գործակալության հետ։
FIS-ը Միքայել Միքայելյանի նկատմամբ կիրառել է տուգանք։ Հայ մարզիկը հայտարարել է, որ որևէ սխալ թույլ չի տվել։
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…