Լրահոս 24/7

Պաշտպանության ոլորտի ծախսերն ավելացել են 1.1 մլրդ դոլարով. Պապիկյան

«2025-ին պաշտպանական ծախսերը կազմել են 664 մլրդ դրամ կամ 1 մլրդ 741 մլն 604 հազար դոլար։ 2018-ի համեմատ պաշտպանական ոլորտի ծախսերն ավելացել են 1.1 մլրդ դոլարով»,-լրագրողների հետ ընթացող հանդիպմանը հայտարարեց պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ շատ կարևոր է 2025 թ ծախսերը համեմատել նախահեղափոխական տարվա՝ 2018 թվականի ծախսերի հետ։

Պաշտպանական ոլորտի ծախսերի համար քիչ գումարների տրամադրման վերաբերյալ քննադատություններին ու խոսակցություններին՝ նա նշեց, որ իր ներկայացրած թվերը խոսուն են։

«Ուզում եմ սրա վրա ակցենտ դնելով շարունակենք, 2025 թվականը համարենք գերարդյունավետ տարի պաշտպանական ոլորտում իրականացվող ծախսերի առումով, ընդհանրապես ոլորտ 2025-ին մեծապես շահել է»,-ասաց Պապիկյանը։

Նա առանցքային ու երրորդ հանրապետության համար շրջադարձային որակեց զինծառայության ժամկետի՝ 6 ամսով կրճատումը, այն ներկայացնելով բարեփոխում։

«Առիթ եմ ունեցել խոսելու այն մասին, որ 18 ամիս զինծառայության անցնելու մասին որոշումն ունեցել ենք դեռ 2021 թվականին, որն արտացոլվել է կառավարության 2021-2026 ծրագրում։ Դա նաև մեծապես կապված է այն բանի հետ, որ պաշտպանության ոլորտի բարեփոխումնեը, ունենալով հաջողություններ, հնրավորություն են տվել մեզ, որ կառավարությունը հանդես գա նման նախաձեռնությամբ»,-ասաց ՔՊ-ական պաշտոնյան։

Նա ձեռքբերում ու էական հաջողություն է համարում նաև այն, որ կատարած փոփոխությունների արդյունքում ունեցել են զորակոչի 19 տոկոս աճ։

Կառավարության ներկայացուցիչն ասաց՝ փոփոխություններ են նախատեսում «Պաշտպան հայրենյանց» ծրագրում, որը 2.5 տարում ունեցել է լուրջ ցուցանիշներ, ապահովել է բանակի համար էական հաջողություններ։

«Սա համարում եմ անձամբ իմ հաջողությունը՝ որպես օրենքի հեղինակ։ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների հետ մենք պայմանագիրը ավելացնում ենք ևս 2, ևս 5 տարով, որի արդյունքում շահառուները 2 տարի ծառայելու դեպքում կարող են ստանալ ևս 1.5 մլն դրամ, 5 տարի ծառայելու դեպքում ևս 5 մլն դրամ պատվովճար, 10 տարվա հանրագումարով կստանան 10 մլն դրամ պատվովճար։ Սա նպատակ ունի ապահովել ծրագրի շարունակականութունը, ունենալ պրոֆեսիոնալ բանակի կայունություն»,-ասաց նա՝ նշելով, որ ծրագրի շահառուների թիվն այս պահին կազմում է 4234 զինծառայող, որը շարունակաբար աճում է։

Ամառային զորակոչին ընդառաջ այս պահին կա 906 դիմում, Պապիկյանը հույս ունի, որ թիվը կավելանա ևս 200-ով։

Թիվ 1

Recent Posts

Մենք կարող ենք Իրանի հետ խնդիրները լուծել դիվանագիտական ճանապարհով. Ուիթքոֆֆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մերձավոր Արևելքի հարցերով բանագնաց Սթիվ Ուիթքոֆֆը հայտարարել է, որ Թրամփի անմիջական…

30 minutes ago

Սամվել Կարապետյանին կրկին կտեղափոխեն ԱԱԾ մեկուսարան

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու որոշումը․ նա կտեղափոխվի ԱԱԾ…

50 minutes ago

ՔՊ վարչությունը չի ցանկանում, որպեսզի ես լինեմ նախընտրական ցուցակում. Հայկ Սարգսյան

Առաջիկայում չեմ կարող իրացնել իմ իրավունքը՝ որպես կուսակցական և լինել նախընտրական ցուցակում: Այս մասին լրագրողների…

1 hour ago

Բոլորը պետք է վերադառնան․ ժամանակի հարց է. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է գերիների վերադարձին՝ նշելով, որ գործընթացը տեսանելի չէ, սակայն այն…

2 hours ago

Զինծառայողի մահվան դեպքով մեկ անձ է ձերբակալվել

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ զինծառայողի մահվան դեպքի առթիվ 2026 թվականի հունվարի 14-ին նախաձեռնված…

2 hours ago

Շնորհակալություն եմ հայտնում գործընկերներին, որ աջակցում են խաղաղությանը. ԱԺ նախագահ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ճեպազրույցում անդրադարձել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հայտարարություններին։ «Շնորհակալություն եմ…

2 hours ago