

Առաջիկայում չեմ կարող իրացնել իմ իրավունքը՝ որպես կուսակցական և լինել նախընտրական ցուցակում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը։
Սարգսյանի խոսքով՝ վարչության անդամները պետք է որոշեն՝ ինքը լինի՞ ցուցակում, թե՞ ոչ.
«Կուսակցությունը որդեգրել է քաղքականություն, որ պետք է լինի թափանցիկություն, հավասարություն։ Ցավոք, կուսակցական իմ շատ ընկերներ տարակուսանք են հայտնում, որ տեղեկացված չեն, թե ինչու ինձ թույլ չի տրվել ցուցակում ընդգրկվել։ Առաջիկա ընտրություններում, եթե վարչությունը նոր որոշում չկայացնի, ես չեմ լինի ՔՊ կուսակցության նախընտրական ցուցակում։ Ասեմ, որ ցանկություն էլ չունեմ լինելու նախընտրական ցուցակում, անգամ՝ բողոքարկելուց հետո»,- ասել է նա։
Նա նաև նշել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ չի հանդիպել և դրա անհրաժեշտությունն էլ չի տեսնում. «Ես հասկացա, որ ՔՊ վարչությունը չի ցանկանում, որպեսզի ես լինեմ նախընտրական ցուցակում»,- հավելել է Հայկ Սարգսյանը։
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…