

Զինծառայողների համար հնարավորություն ենք ստեղծել ունենալու 21-30 օր արձակուրդ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նա նշել է, որ դա կբաշխվի համամասնորեն. «Եթե նախկին ծառայողների դեպքում 2 տարի ժամկետին էր վերաբերում, ապա այս տարի զորակոչվածների դեպում՝ 1.5։ Սահմանային ծառայություն տանող զինծառայողների համար կլինի 30 օր արձակուրդ, այսինքն՝ ամեն 6 ամիսը մեկ 10 օր զինծառայողը կկարողանա գնալ արձակուրդ, և 21 օր՝ այլ (թիկունքային) զորամասերի համար»։
Պապիկյանը նաև հավելեց, որ իրենց կատարած բարեփոխումների արդյունքում այնպես են արել, որ երդման արարողությունից հետո զինծառայողը կարող է ունենալ 2 օր արձակուրդ. «Ծնողը կարող է նույնիսկ չգալ զորամաս, զինծառայողը կստանա իր երկօրյա արձակուրդը, կգնա իրենց տուն, իր հարազատների հետ կվայելի դրանք և կվերադառնա հիմնական ծառայության՝ որպես լիիրավ զինծառայող»։
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…