Լրահոս 24/7

Փաշինյանի կողմից առաջ մղվող կեղծ օրակարգին, այդ թվում «խաղաղության խաչմերուկին», կա այլընտրանք. Աշոտյան

«Հայաստանում տեղի ունեցող գործընթացները, այդ թվում ներքաղաքական, մեծապես կապում ենք գլոբալ քաղաքական փոփոխությունների լոկալ դրսևորումների հետ»,- «Հայաստանը և տրանսպորտային մեգածրագրերը» թեմայով քննարկմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Ըստ նրա, այսօրվա աշխարհում պայքարը գնում է երկու բանի համար՝ ռեսուրսների և մատակարարման ուղիների, բժշկական լեզվով ասած՝ արյան և արյունատար անթոների համար է այսօրվա պայքարը։

«Հայաստանն այս ընթացքում հայտնվել է այդպիսի պայքարի կիզակետերից մեկում»,- ասաց Աշոտյանը՝ ընդգծելով, որ Հարավային Կովկասը, ի մասնավորի Հայաստանը, ամերիկյան, այլ գերտությունների ուշադրության կենտրոնում է գտնվում։

«Մեզ գործող ռեժիմի կողմից հրամցվում է օրակարգ, որը փորձում է կարմիր թելով անցկացնել մի թեզ՝ այլընտարնք չկա։ Այսօրվա մեր քննարկումն այն մասին է, որ անգամ ստեղծված իրավիճակում կա այլընտրանք, և այդ այլընտրանքը ոչ միան քաղաքական բանաձևերով է, նաև համակցված է, հիմնավորված է տնտեսական, մասնագիտական, լոգիստիկ հիմնավորումներով, փաստարկներով։

Նիկոլ Փաշինյանի կողմից առաջ մղվող կեղծ օրակարգին, այդ թվում այսպես կոչված «խաղաղության խաչմերուկին», կա այլընտրանք, որի վրա ՀՀԿ մասնագիտացված թիմն աշխատել է երկար ժամանակ՝ կապի մեջ լինելով այլ ոլորտի մասնագետների հետ»,- ասաց Արմեն Աշոտյանը։

Նա նշեց, որ Հայաստանին հրամցվում է հանցավոր թեզ. «Արցախը տանք, հանգիստ ապրելուց հետո նոր թեզ է հրամցվում՝ Սյունիքը տանք, հանգիստ ապրեն, հետո տալու ենք անկլավները, որ հանգիստ ապրենք, հետո տալու ենք այդ ամեն ինչին խանգարաողներին։ Մինչև ո՞ւր կարելի է տալ, որ այսպես կոչված հանգիստ ապրենք։ Ակնհայտ է, որ տալով հանգիստ ապրել չենք կարող։ Հայաստանը կարող է ոչ միայն և ոչ այնքան տալ, որքան նաև ստանալ»։

Արմեն Աշոտյանն ասաց. որ «Զանգեզուրի միջանցքի» շահարկման թեման բացառապես Փաշինյանի 7 տարիների քաղաքական գործունեության արդյունքն է։

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

5 minutes ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

22 minutes ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

27 minutes ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

40 minutes ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

54 minutes ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

1 hour ago