

Ֆասթ Բանկի և ArcaPay համակարգի համագործակցության շրջանակներում Բանկի հաճախորդներն այսուհետ հնարավորություն ունեն ակնթարթային փոխանցումներ կատարել հեռախոսահամարի միջոցով նաև այլ բանկերի օգտատերերին։
Համակարգով փոխանցումներն իրականացվում են միայն ArcaPay համակարգի գործընկեր բանկերի քարտային և ընթացիկ հաշիվներին։
ArcaPay-ով փոխանցումներ կատարելու համար հարկավոր է մուտք գործել Ֆասթ Բանկի հավելված, ընտրել «Փոխանցումներ» բաժինը, սեղմել «FastSend» կոճակը և մուտքագրել ստացողի հեռախոսահամարն ու նախընտրելի գումարի չափը։ Տվյալները մուտքագրելուց հետո անհրաժեշտ է ընտրել հասցեատիրոջ բանկը և հաստատել գործարքը, և փոխանցումը վայրկյանների ընթացքում կկատարվի։ Ի դեպ, փոխանցումներն իրականացվում են միայն ՀՀ դրամով և մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը՝ 0% միջնորդավճարով։ Ֆասթ Բանկի օգտատերերը կարող են հավելվածի կարգավորումներ բաժնում Ֆասթ Բանկը սահմանել ArcaPay համակարգի փոխանցումներ ստանալու հիմնական բանկ և մուտքային փոխանցումներն ստանալ նախընտրելի հաշվին։
Հավելենք նաև, որ Ֆասթ Բանկի հավելվածը հագեցած է բազմազան հնարավորություններով, այն հարմար միջոց է կոմունալներ վճարելու, մի քանի քայլով ավանդ ստեղծելու և համալրելու համար, նաև թույլ է տալիս Բանկի օգտատերերին պարզ քայլերով աշխարհի ցանկացած կետից և ցանկացած պահին պատվիրել վերջերս թողարկված թվային Visa Digital ԱկնՔարտը, ընդ որում ամբողջովին անվճար։ Ֆասթ Բանկի ինքնաոճ ԱկնՔարտերին ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։
Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Երեկվա հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը մի շարք ուշագրավ, եթե չասենք,…
Ավարտվեց ԱՄՆ փոխնախագահ ՋեյԴի Վենսի պատմական այցը Հայաստան, որը հայ-ամերիկյան երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված նշանակալի…