Լրահոս 24/7

Անկայունության գլոբալ միջավայրում մեզ հաջողվել է կայունություն բերել տարածաշրջանին. ԱԽ քարտուղար

Հայաստանին հաջողվել է անկայունության գլոբալ միջավայրում կայունություն բերել տարածաշրջանին և երկրի համար լայն հնարավորություններ բացել: Նման համոզմունք հայտնեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» խորագրով անվտանգային ֆորումի շրջանակում:

Անդրադառնալով հարցին, թե տարածաշրջանային և գլոբալ անորոշություններն ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի և նրա անվտանգային միջավայրի վրա՝ Գրիգորյանը պատասխանեց, որ Հայաստանի հետ կապված, նաև աշխարհում տեղի ունեցող գործընթացները, որոնք ավելի շատ անորոշություններ են ստեղծել, ստիպել են ավելի ինտենսիվ աշխատել՝ առնվազն Հայաստանի շուրջ իրողություններն ավելի կայուն և կանխատեսելի դարձնելու համար:

«Համոզված եմ, որ մեզ հաջողվել է դա անել: Իսկապես, օգոստոսի 8-ով խաղաղություն է հաստատվել մեր տարածաշրջանում, հիմա խնդիրն այն է, որ մենք ինստիտուցիոնալիզացնենք խաղաղությունը: Ինստիտուցիոնալիզացնել ասելով մենք հասկանում ենք և ապաշրջափակումը, և երեկ շատ կարևոր իրադարձություն տեղի ունեցավ TRIPP-ի հետ կապված Վաշինգտոնում, բացի դրանից՝ նաև խաղաղության պայմանագրի ստորագրումը և վավերացումը: Քանի որ նախաստորագրում է եղել, անհրաժեշտություն կա, որ խաղաղության պայմանագիրը ստորագրենք և վավերացնենք, որով նաև կշարունակենք խաղաղության ինստիտուցիոնալիզացման գործընթացը»,-ասաց ԱԽ քարտուղարը:

Խաղաղության ինստիտուցիոնալիզացման համատեքստում նա ընդգծեց նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների փոփոխությունը, որը տեղի է ունեցել վերջին մի քանի ամիսների ընթացքում՝ ապաշրջափակման լայն կոնտեքստում: «Վերացվել է Ադրբեջանի տարածքով Հայաստան եկող ապրանքների սահմանափակումը, հնարավորություն կա և Ադրբեջանի տարածքը օգտագործել, և Ադրբեջանից ապրանքներ բերել Հայաստան, որն ամբողջովին տարածաշրջանը փոխել է: Անկայունության գլոբալ միջավայրում մեզ հաջողվել է կայունություն բերել տարածաշրջանին և Հայաստանի համար լայն հնարավորություններ բացել»,-ընդգծեց ԱԽ քարտուղարը:

Ըստ նրա՝ այդ հնարավորությունների մի մասը վերաբերում է տնտեսությանը: Գրիգորյանը, նայելով տնտեսական աճի թվերին, զբոսաշրջիկների այցերի թվերին, կարծում է, որ տնտեսությունը շատ դրական է արձագանքել:

«Դրանք բոլորը ցույց են տալիս, որ Հայաստանում և տարածաշրջանում մեծ հնարավորություններ են ստեղծվել, և կա կայունություն: Գիտեք, որ կայունությանն ամենաշատն արձագանքում է փողը: Տարբեր ուղղություններով կան այդ կայունության ազդակները»,-նշեց Գրիգորյանը:

Նա կարևորեց այն հնարավորությունները, որոնք բացվել են կայունության տեսանկյունից: ԱԽ քարտուղարը վստահեցրեց, որ Հայաստանը շարունակելու է աշխատել այս ուղղությամբ:

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

12 minutes ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

1 hour ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

3 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

4 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

5 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

5 hours ago