Լրահոս 24/7

Վարչապետը՝ հեղուկ գազի ներկրման խնդիրների մասին

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն անդրադարձել է հեղուկ գազի գնի բարձրացմանը։

«Սա սովորական պրոցես է, որ ամեն տարվա դեկտեմբերին տեղի է ունենում, որևէ արտառոց բան չկա»,– ասել է նա կառավարության նիստում։ Ըստ Գևորգյանի՝ «ամեն տարի, երբ Լարսի ճանապարհային հանգույցի խնդիր է լինում, տրանսպորտային ծախսերը թանկանում են։ Սովորական պրոցես է՝ ապրիլ-մայիս ամիսներին էժան է, դեկտեմբերին՝ թանկ։ Այստեղ լուրջ խնդիր ու դեֆիցիտ գոյություն չունի»։

Արձագանքելով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հարցի լուծումը պետք է դիտարկել տարածաշրջանային ապաշրջափակման համատեքստում։
«ՀՀ-ն մատակարարումների տարբեր ուղիներ ու աղբյուրներ պետք է ունենա։ Այստեղ է հարցը։ Պետք չէ շատ բան փնտրել»,– ասել է նա՝ հավելելով, որ պետք է գնալ այդ ճանապարհով և գնում ենք։ «Համոզված եղեք, այս տարվա դեկտեմբերին այլևս այդ հարցը չի լինի, վստահ եղեք»։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ հավելել է, որ Հայաստան հեղուկ գազը գալիս է ՌԴ-ից՝ Վերին Լարսով, և Իրանից։
«Հայտնի հանգամանքներով պայմանավորված երկու ուղղություններով բարդություններ կան՝ մի դեպքում ձյան առատ տեղումներ, մյուս դեպքում՝ գիտեք։ Եվ մեր առաջարկը գործարարներին եղել է հետևյալը՝ ժամանակն է օգտվել երկաթուղային հաղորդակցությունից։ Կարծում եմ՝ առաջիկայում այս հարցը մեկընդմիշտ կկարողանանք լուծել, որովհետև երկաթուղային հաղորդակցությունը նման խնդիրների առաջ չի կանգնում, ինչպես Վերին Լարսը»։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ նշել է, որ հեղուկ գազը հնարավոր է բերել երկաթուղով։ Նա վստահություն է հայտնել, որ առաջիկայում հեղուկ գազը հնարավոր կլինի ներկրել հենց այդ եղանակով։

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

14 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

16 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

17 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

18 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

19 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

20 hours ago