Լրահոս 24/7

Ֆիդանը Հայաստանի ընտրություններում աջակցության մասին չի խոսել. ի՞նչ է իրականում ասել. fip.am

Փաստերի ստուգման հարթակը (fip.am)-ը գրում է.

«Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հունվարի 15-ին ասուլիսում անդրադարձել է տարածաշրջանային հարցերին, Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, ինչպես նաև «Թրամփի ուղու» վերաբերյալ նախագծին։ Նրա հայտարարությունները հայաստանյան մեդիան ու քաղաքական որոշ շրջանակներ ներկայացնում են աղավաղված, Ֆիդանին վերագրում արտահայտություններ, որոնք նա չի արել։ 

Համատեքստ

Այսպես, ասուլիսի ժամանակ Հայաստանի վերաբերյալ հատվածում Ֆիդանը, հիշեցնելով ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը՝ TRIPP-ի («Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման երթուղի/Trump Route to International Peace and Prosperity) իրականացման վերաբերյալ, որը քննարկվել էր Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի Վաշինգտոն կատարած այցի ընթացքում, նշել է, որ այդ հարցում կան որոշ տեխնիկական խնդիրներ։ Նա հավելել է, որ Թուրքիան և Ադրբեջանը նույնպես ուսումնասիրում են այդ համաձայնագիրը, և ինքը հարցը քննարկել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Խոսելով գործընթացից Թուրքիայի ակնկալիքների մասին՝ Ֆիդանը նշել է․ «Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև նախաստորագրված այս համաձայնագիրը կավարտվի ստորագրմամբ, և որ Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը հնարավորինս շուտ կյանքի կկոչվի, որպեսզի մենք կարողանանք տարածաշրջանում առաջ շարժվել կայունության և բարեկեցության ճանապարհով։ Ներկայումս այս կամքը կա Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի քաղաքական ղեկավարությունների մոտ․ երեք կողմերն էլ ունեն այդ մտադրությունը, և կան ընդամենը մի քանի քայլեր, որոնք պետք է իրականացնի Հայաստանը»։

Ֆիդանը նաև նշել է, որ Հայաստանում 2026 թվականի հունիսին անցկացվելու են ընտրություններ, և որ այդ գործընթացը կարևոր փուլ է լինելու․ «Մենք տեսնում ենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայում առաջատար է հասարակական կարծիքի հարցումներում։ Մենք անկեղծորեն աջակցում ենք այն կառուցողական դերակատարմանը, որը նա ցուցաբերում է այս հարցում։ Այս մոտեցումը, այս կամքը պետք է շարունակվի»։

Ինչպե՞ս են ներկայացրել Հայաստանում
Հայաստանյան մեդիա դաշտը, ինչպես նաև քաղաքական՝ հիմնականում ընդդիմադիր շրջանակները տարածում են ապատեղեկատվություն, թե իբր Ֆիդանը հայտարարել է, որ առաջիկա ընտրություններում Թուրքիան աջակցում է Փաշինյանին։ 

«Թուրքիայի արտաքին գործերի նախարարը այսօր բացահայտ հայտարարել է, որ առաջիկա ընտրությունների ժամանակ իրենք աջակցելու են իրենց Նիկոլ Փաշինյանին»,- իր ֆեյսբուքյան տեսաուղերձում հայտարարել է Հանրապետական կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանը։ 

«Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան առաջիկա ընտրություններում աջակցում է Նիկոլ Փաշինյանին․․․», -գրում է «ՍպուտնիկԱրմենիա»-ի մեկնաբան Արման Աբովյանը։ 

Ավելի ուշ ապատեղեկատվական արշավին միացավ նաև «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ «Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է Փաշինյանին 2026 թվականի ընտրություններում»,- ֆեյսբուքում գրել էր նա։

«Tert.am»-ը, «5-րդ ալիքը», «Երկիրը»-ը իրենց հրապարակումների վերնագրերում գրել էին․ «Թուրքիան Հայաստանի ընտրություններում աջակցում է Նիկոլ Փաշինյանին»։ 

Ֆիդանի պաշտոնական հայտարարության մեջ չկա որևէ ձևակերպում, որ Թուրքիան միջամտում է Հայաստանի ընտրություններին կամ պաշտոնապես աջակցում է Նիկոլ Փաշինյանին որպես թեկնածու։ 

Եթե ավելի պատկերավոր, ապա Թուրքիայի արտգործնախարարի խոսքում նշվում է, որ լինելու են ընտրություններ, հարցումներով Փաշինյանն առաջատար է և վերջապես՝ Թուրքիան գնահատում է նրա կառուցողական դերակատարումը՝ տարածաշրջանային և միջպետական գործընթացներում։

Այսպիսով՝ հայաստանյան որոշ լրատվամիջոցներ և քաղաքական շրջանակներ վերագրել են Ֆիդանին արտահայտություններ, որոնք նրա խոսքում իրականում չեն եղել՝ ստեղծելով կեղծ տպավորություն այն մասին, որ Թուրքիան միջամտում է Հայաստանի ներքին քաղաքական հարցերին։

Թիվ 1

Recent Posts

87 հոգի վճարել է 15 մլն դրամ և ազատվել է ծառայությունից. Հայկ Սարգսյան

87 հոգի օգտվել է 17 մլն դրամ վճարելու կետից, ազատվել է ծառայությունից և չի ծառայել:…

5 minutes ago

Իհարկե կարելի է թալանել երկիրը և ստանալ 1 դրամ աշխատավարձ. Թորոսյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում գրել է. «Իհարկե կարելի է…

28 minutes ago

Քաղաքին երկրորդ շունչ տալու համար կկառուցենք Վանաձորի նավթավերամշակման գործարանը․ Կարապետյան

«Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը գրում է․ «Այս քաղաքում կառուցվել է նավթավերամշակման գործարան:…

41 minutes ago

Հովնան արքեպիսկոպոը պարզաբանել է՝ ինչու է միացել եկեղեցական բարենորոգման օրակարգին

Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը հրապարակային գրությամբ ներկայացրել է Հայ…

54 minutes ago

Ինչո՞ւ է Փաշինյանը Ռուսաստանը ներքաշում «Թրամփի ուղի» նախագիծ․ Զատուլին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար կարևոր է Ռուսաստանին ներգրավել Հայաստանից մինչև Ադրբեջանի և Թուրքիայի սահմաններ…

1 hour ago

Թրամփը ստացել է Նոբելյան խաղաղության մրցանակ

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն լրագրողներին հայտնել է, որ երեկ Սպիտակ տանը կայացած մասնավոր…

2 hours ago